Ես կարող էի ասել, որ սիրում եմ քեզ ի՛մ Հայրենիք:
Ես կարող էի ասել, թե կյանքս կտամ քո անկախության ու փառքի համար:
Ես կարող էի ասել, թե չկա ավելի բարձր էություն, քան դու ես, ի՛մ հրաշալի երկիր:
Ես կարող էի ասել, որ ոչ մի տեղ այնքան ապահով ու երջանիկ չեմ, ինչքան քո կարկտաբեր ամպերի տակ:
Կարդացեք նաև
Ես կարող էի ասել, որ սիրում եմ իմ երկրի անպարտ բանակը, ինչպես իմ միակ որդուն:
Ես կարող էի ասել՝ դու իմ երկիր, իմ ցեղ, իմ ազգ. հնագույնն ես այս աշխարհում եւ հնագույն է քո բարբարոս լեզուն, ինչպես Չարենցը կասեր:
Ես կարող էի ասել, որ մենք քսանհինգ տարի առաջ, նախկան Արարատի ժայթքումը, ժողովուրդներ ենք ղեկավարել, ուստի այսօր չենք կարող ենթարկվել, չնայած օտարության մեջ թվում է, թե ենթարկվում ենք:
Ես կարող էի ասել, որ մենք եղել ենք հզոր, բայց ոչ մի ազգի չենք ստրկացրել, քանի որ Հայաստանը պատմության մեջ միակ երկիրն է, որ լինելով տիրապետող՝ չի ունեցել ստրկատիրություն:
Ես կարող էի ասել, որ բոլոր պատերազմներում եւ ճակատամարտերում մեր ցեղը երբեք չի պարտվել, պարտվել է ընդամենը մեկ անգամ, պարտվել է իր ներսից, այն էլ իր երկրի մեջ, իր երկրի սրտում: Դա հազար իննհարյուր տասնհինգ թվականն էր, երբ փորձեցին մարմինը սրտից անջատել սպանելով մարմինը, բայց սիրտը մնաց, սիրտը ապրելու է ու հաղթելու է:
Ես կարող էի ասել, որ տունը մեծանում է ներսից եւ ասում եմ. երկիրը ուժեղանում է ներսից: Եվ այսօր մեր սերունդնն է, որ պիտի հզորացնի Մերը, որ աշխարհին հավասար Մերն է:
Ես կարող էի ասել, որ մեր Մտքի Մեծերը բոլորովին պակաս չեն ուրիշների Մեծերից. վկան Խորենացին, Նարեկացին…
Ես կարող էի ասել, որ կյանքիս մեծագույն նպատակը Հայաստանի անկախությունն էր եւ է, ինչի համար ես նաեւ պայքարել եմ, ինչքանով կարողացել եմ: Հայաստանի անկախությունն ու բարեկեցությունը հիմա էլ է կյանքիս նպատակը:
Ես կարող էի ասել եւ ասում եմ, որ հավատում եմ իմ երկրի նախագահին, ում նաեւ ես եմ ընտրել եւ ով, վստահ եմ, կարող է տեր կանգնել երկրի ցավին եւ հաղթանակներին. երբ երկիրը սպասման հիվանդ է ու տերը երկրի նախագահն ինքն է:
Ես կարող էի ավելին ասել, բայց հիմնական ասելիքս արդեն վերնագրում հնչեցրի, ինչը ոչ մի կապ չունի կենաց բաժակի հետ:
ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ