Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Չուգասզյանը ՝ էկոնոմիկայի նախարարի մասին. «Նման նախարար ունենալու դեպքում՝ կառավարությունից սպասելիքներ չպետք է ունենալ»

Մայիս 24,2013 14:11

«Մենք գործ ունենք նեոլիբերալ տնտեսության կողմնակիցներից մեկի հետ, այն դեպքում, երբ ամբողջ աշխարհում նեոլիբերալ գաղափարները նահանջ են ապրում, հետեւաբար նման նախարար ունենալու դեպքում ոչ մի սպասելիք պետք չէ ունենալ կառավարությունից, մի խոսքով` նեոլիբերալ խցանում է մեզ մոտ»,-  այսօր «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնում անդրադառնալով կառավարության նոր կազմին` մասնավորապես էկոնոմիկայի նոր նախարարի նշանակմանը՝ հայտարարեց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուգասզյանը:

Ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքն ըստ Չուգասզյանի ինքնակազմակերպվելն է` «Սա է մեր միակ խնդիրը, որից հետո կկարողանանք ստեղծել նոր որակի պետություն: Այդ նպատակով էլ այժմ քննարկումներ են ընթանում, սպասում ենք առաջարկների` նոր որակի պետության ծրագիր մշակելու համար: Բացի այդ, դրան զուգահեռ կստեղծվի քաղաքացիների, մտավորակաների պայքարող ճակատ, որը կաջակցի քաղաքական համակարգին: Նախախորհրդարանի նպատակը՝ իշխանափոխությունը չէ, քանի որ դա կհանգեցնի նոր հրեշի ստեղծմանը»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Տեսնենք, ունենք մտավորականություն, որը ազգի ճակատագրով է մտահոգված, թե՛ զբաղված ենք՝
    ինքնախաբեությամբ: Մի թե՛ ավելի մեծ առիթ կամ պատճառ կա, քան այսօրվա աղետը, որից
    խուսափելու համար մտավորակամությունը պետք է իր խոսքը ասի,՝ ամեն ժամ, ամեն րոպե, ամեն
    վարիկիան, իսկ եթե չի ասում, ապա ու՞մ համար են ստեղծում, արարում, ստեղծագործում:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031