Լրահոս
Օրվա լրահոսը

Մանուչարյանը բացահայտում է Ռուսաստանի հետ ձեռք բերած Սերժ Սարգսյանի պայմանավորվածությունը

Մայիս 24,2013 13:41

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանի գնահատմամբ՝ Հայաստանը Ռուսաստանի համար խայտառակ դաշնակից է, ինչի արդյունքում էլ Ռուսաստանը որոշել է բարձրացնել գազի գինը:

 «Ռուսաստանը շատ դժգոհ էր Սերժ Սարգսյանից եւ խրախուսում  էր, որ ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն եւ ՀԱԿ-ը միասնական ճակատով հանդես գան, բայց վերջին պահին ինչ-որ բան կատարվեց: Սերժ Սարգսյանը  եղավ Ռուսաստանում  ու դրանից հետո  բոլոր կուսակցությունները հանվեցին ընտրապայքարից: Ինչ-որ բան  պայմանավորվել էին, ինչ-որ բան խոսվել է: Լիակատար վստահություն Սերժ Սարգսյանին, ինչ-որ բան խոսվել, կատարվել է: ՀԱՊԿ-ի գործառույթների շրջանակներում մի շարք պայմանավորվածություններ կատարվեցին: Հայաստանը մի բան անում է, որ արդեն 20 օր է՝ շատ ուժեղ հակահայկական քայլեր են կատարվում Ռուսաստանի կողմից,  ինչ-որ բան փոխվել է»,- այսօր     «Դեբատ» ակումբում ասաց պարոն Մանուչարյանը:

Նրա խոսքերով, Ռուսաստանի կողմից հանարավոր է շատ կոշտ արձագանքներ լինեն Հայաստանի համար ֆունդամենտալ,  տարածաշրջանային հարցերում. «Հայաստանում իրավիճակը շարժվում է դեպի քաոս, որը հղի է բունտերով: Ռուսաստանը տեսնում է, որ կա հայ ժողովուրդ, որի ճնշող մեծամասնությունը բարեկամ է տեսնում իրեն եւ ղեկավարություն, որը նախընտրում է LGBT համակարգը»:

Անդրադառնալով Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների վերջին հանդիպմանը, որի ժամանակ խոսվել է ԼՂ հակամարտության կարգավորման  ստատուս- քվոյի փոփոխության անհրաժեշտության մասին, պարոն Մանուչարյանն ասաց. «Իրականում Ռուսաստանի գործունեությունը Ղարաբաղի հարցում եղել եւ մնում է նույնը՝ պահպանել ստատուս քվոն: Դա բխում է Ռուսաստանի շահերից: Նման դեպքերում, ում հետ հանդիպում են, սիրալիր խոսքեր  են ասում, դա ընդունված է, իսկ վարագույրների հետեւում կոշտ բաներ էլ են ասում»:

Նրա գնահատմամբ, Հայաստանը համաշխարհային գործընթացներին համընթաց է գնում. «Աշխարհում հաստատվել է  փողի կառավարման համակարգը, փողի դիկտատուրա է գնում… թուլացված են պետությունները, ազգերը, հիմա ոչնչացվում է  ընտանիքը, մարդը բզկտվում է իր մեջ …Մեր քայլերն այդ տրամաբանության մեջ կատարեցինք, բզկտման ալիք անցկացրեցինք: Մենք մեր մեջ բաժանվեցինք կուսակցությունների միջեւ, իրար օգտագործեցինք, գցեցինք: Կառույցները բաժանվեցին յուրայինների եւ ընդդիմադիրների, իրար կոկորդ են կրծում»:

Նրա խոսքերով,  ընտրությունները չլուծեցին առկա խնդիրները. «Ընտրությունը պետք է երկրի  կառավարման հարցը լուծեր: Այդ կառավարման ծրագիրը պետք է խարսխված լիներ մի ծրագրի վրա, որը ժողովուրդը ընդունում է, բայց դուրս եկանք առանց ծրագրի, առանց սեփական կառավարման համակարգի: Կանգնեցինք երկրում խոշոր մարտահրավերների առջեւ՝  Ռուսաստա՞ն, թե՞ եվրաինտեգրացիա»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Maxim says:

    Ինչը՝ որ ժամանակին անհնար էի կարծում, այսօր բոլորովին հնարավոր է, ինհարկե աստված չանի:
    Հանցագործ մարդիք, երբեք չեն կարող նորմալ բան մտածել, ինչ մնաց երկիր ղեկավարել:
    Այսօր մի պատժամիջոց կա Ռուսաստանի ձեռքում, որը Արցախն է: Իսկ Ռուսաստանը մի երկիր է, որի շահերը վաղուց վաճառված են, ինչ մնաց նա մեր երկրի շահերի մասին մտածի: Նրա շահը՝ պահի տակ հայտնվում, և պահի տակ էլ կարող է անհետանալ: Մինչև 21-րդ դարի սկիզբը, մեր պետության գլխին երբեք չեն եղել մարդիք, որոնց անձնական շահը հազարապատիկ թանկ է, քան ողջ ազգինը, և այսքան հեշտ ու հանգիստ վաճառեն երկիրը՝ ում պատահի,՝ հանուն աթոռի: Անհասկանալի ձևով բթացել է մեր ժողովրդի զգացողությունը երկիրը կորցնելու հանդեպ: Չեն գիտակցում, որ վերջին երկու իրենց նախագահ հռչակողները, որոնք երկրով մեկ տարածեցին ժողովրդին գնելու համատարած վարակը, դեռ շատ ծանր հետևանքների են հանգեցնելու: ՄԻ թե՛
    դեռ պարզ չէ, որ երկիրը հանցագործների ձեռքում է, որոնց համար կա՝ մեկ կյանք և մեկ սրբություն
    այդ կյանկը վայելելու համար՝ որը կոչվում է փող, ունեցվածք, կալվածք:

  2. Armine G says:

    Այո, մեր ժողովուրդը պիտի արթնանա ու հասկանա վերջապես որ անհապաղ տապալել է պետք հանցաքործ կառավարությանը: Ու դա միայն ինքը կարող է անել:

  3. Համլետ says:

    Ճիշտ արտաքին քաղաքականություն վարելը պոկկեր խաղալ չէ…

  4. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Իսկ ի՞նչու Հայը պիտի ընտրի ֆեոդալական Ռուսաստանին: 300 տարի ռուսի հետևից վազելուց ի՞նչ շահեցիր:

    Հայի ամենամեծ վտանգ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է: Ավելի անվտանգ ու խելացի չէ՞
    ,որ Հայաստանն էլ ՆԱՏՕ-ի անդամ լինի. ՆԱՏՕ-ի անդամները իրար վրա հարձակվելու իրավունք չունեն:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031