Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարի ձերբակալության պատճառներից մեկը՝ պետական միջոցների յուրացումն է

Մայիս 24,2013 13:28

Այսօր «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնում Քաղաքական եւ իրավական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը անդրադարձավ  Վրաստանի ներքաղաքական վերջին զարգացումներին:

«Վրաց հասարակության մեջ երկու տեսակետ է իշխում` հասարակության մի հատվածը կողմ է եվրոպական կառույցներին անդամակցելուն, մի հատվածն էլ՝ դեմ եվրոպական ինտեգրացիային, եւ ազգայինպահպանողական մոտեցմանն է կողմ` այսինքն հավատարիմ մնալ ազգային արժեքներին ու հեռու՝ սեռական փոքրամասնություններից, որոնք վերջերս ակցիա էին կազմակերպել Վրաստանում»,- նշեց Մելիքյանն ու անդրադարձ կատարեց օրերս տեղի ունեցած վրաց պաշտոնատար անձանց ձերբակալություններին:  Նրա  մեկնաբանմամբ` Վրաստանի նոր իշխանություններն այս հարցում շտապողական քայլեր են անում, ինչի արդյունքում երկրում լարվածությունն  է մեծանում:
Անդրադառնալով ՆԳ նախկին նախարար Վանո Մերաբիշվիլիի ձերբակալության վերաբերյալ  հնչեցրած Սահակաշվիլիի հայտարարությանը` թե այն քաղաքական  բնույթ չունի՝ Մելիքյանը տրամաբանական համարեց  ու ավելացրեց, այդ ձերբակալությունը եւ քաղաքական է, եւ իրավական. «Ձերբակալությունը քաղաքական է, քանի որ Վրաստանում շուտով նախագահական ընտրություններ են լինելու: Իրավական է, քանի որ նա յուրացրել է պետական միջոցները, դրան գումարած՝ մի քանի ամիս առաջ մեծ աղմուկ հանած բանտերում տեղի ունեցած խոշտանգումները»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031