Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյան. «Ես երբեք ներողություն չեմ խնդրի, եթե կին է, ուրեմն պիտի կնոջ պես իրեն պահի»

Մայիս 24,2013 13:24

«Գալուստ Սահակյանը պետք է տղամարդկություն ունենա եւ ներողություն խնդրի Զարուհուց»,- այսօր այսպիսի պահանջ ներկայացրեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը՝ նկատի ունենալով Զարուհի Փոստանջյանին ուղղված վիրավորանքը՝ ԱԺ-ն մայրուղի չէ, որ մեքենա կանգնացնես, չկանգնի՝ նեղանաս:

ԱԺ ասուլիսում Գալուստ Սահակյանը հարցին՝ պատրաստվո՞ւմ եք ներողություն խնդրել Զարուհի Փոստանջյանից՝ նա ի պատասխան զարմացավ՝ «Հարցը տալիս եք՝ աչքերիս մեջ նայելո՞վ: Նմա՞ն եմ ես: Ես ներողամիտ եմ, բայց երբեք ներողություն չեմ խնդրի»:

Իրեն ուղղված ընդդիմության քննադատությունները Գալուստ Սահակյանը բնական է համարում. «Երբ մարդկանց ծեծում ես, պիտի թողնես մինչեւ վերջ լացեն: Երբ հանգստանան, կպատասխանեն: Ես չեմ կարծում, որ իմ խոսքերը անվերադարձ պիտի լինեին, որովհետեւ դիպուկ էր եւ տեղին»:

Երբ լրագրողները փոխանցեցին Ռուբեն Հակոբյանի խոսքերը, որ դա տղամարդավարի չէ կնոջը վիրավորելը՝ նա պատասխանեց. «Ընենց եք ասում վիրավորել եմ, կարծես կրակել եմ վրան: Ճղճղան, լպիրշ խոսակցությունները ՀՀԿ-ի հասցեին, նրա լիդերների հասցեին…եթե կին է, ուրեմն պիտի կնոջ պես իրեն պահի: Ես իրեն չեմ վիրավորել, ավելի դրական խոսք եմ ասել՝ անվանելով առաքինի տիկին»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Maxim says:

    գալուստը՝ նույնիսկ երկիրը կործանելու համար ոչ մեկից ներեղություն չի խնդրի, ինչ մնաց՝ Զարուհիից:
    Այ՛ եթե ժամանակը գա և հրապարակավ տկլոր նստատեղին ստանա ճիպոտի տասնյակ հարվածներ,
    այդ ժամանակ և բոլորից ներեղություն կխնդրի, և բնության մեջ գոյություն ունեցող բոլոր ձայները
    կհանի և արիաներ կերգի:

  2. dyadyur says:

    Ինչ եք կորցրել,ինչ եք ման գալիս:Գալուստ Սահակյանի զբաղեցրած պաշտոնին մի խաբնվեք:Այդ անհամ ու տափակ գեղջուկին այդքան կուլտուրա և դաստիարակություն որտեղից???Ուղղակի առհամարհեք,ու վերջ:Զարուհի,( քիչ էր մնում ժողովրդական խոսքով ասեի ) բանի տեղ մի դիր!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

  3. КОКО says:

    ԶԱՐՈՒՀԻ ՋԱՆ ՄԻ ՆԵՂԱՑԻ ՄԱՐԴՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ԽՈՍԵԼՈՒ ԻՐ ՍԻՐԱԾ ՀԱՆԳՍՏՅԱՆ ԳՈՏՈՒՑ

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031