Այսօր ԱԺ-ում լրագրողները ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին հարց ուղղեցին՝ ինչո՞ւ եք Ձեր շուլուխներով պարբերաբար խանգարում այդքան կարեւոր մարմնի՝ ԱԺ-ի աշխատանքը: Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Դու լրագրող ես, դու ԱԺ-ի աշխատանքը խանգարելու հետ գործ չունես»: Լրագրողի հարցին՝ իսկ ինչի՞ հետ գործ ունեմ՝ նա պատասխանեց. «Դու պիտի նայես, արձանագրես եղածը: Ձեզ էլ է պետք մտքի հեղափոխություն»:
Aravot.am-ի հարցին Լեւոն Զուրաբյանն այսօր ասաց, որ եթե ինքը եւ ՀԱԿ-ը 0 է, ինչպես դուք ասացիք, ինչու եք այդ 0-ի մասին օրուգիշեր խոսում, այդքան հզոր 0 է՝ նա պատասխանեց. «Որովհետեւ զրոյից առաջ եթե մի թիվ ես դնում՝ մի բան դառնում է, երբ հետո ես դնում՝ ոչինչ է դառնում: Ես հետոյի մասին եմ խոսել: Խնդիրը դրա մեջ է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
անզուսպ՝ գալուստ, շուլուխ անելը դեռ թանկացումներից հետո կտեսնես, երբ իրեն ծախածները
խելկի գան և հասկանան իրենց սխալը: