Այսօր ԱԺ քառօրյան ամփոփելիս ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանին լրագրողները խնդրեցին մեկնաբանել Գալուստ Սահակյանի քննադատությունները՝ ուղղված իրեն, որ ինքը զրո է, ՀՀ առաջին նախագահին երկրորդական է դարձրել: Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Մարդիկ կան, որոնց վիրավորանքը մեղրի նման բան է: Բանականության առումով պուճուր եղբայրների վրա չեն նեղանում եւ չեն վիրավորվում: Ինչ վերաբերում է 0-ի մոմենտին: Փաստորեն մի 0 կա Հայաստանում, որ հունից հանում է վարչապետին, խորհրդարանական մեծամասնության ղեկավարին, մի զրո կա, որի մասին օրուգիշեր խոսում են: Մի 0 կար, որը կարողանում էր ժողովրդին ճշմարտություն հասցնել: Չգիտես ինչի մարդիկ խոսում են այդ զրոյի մասին»:
Հարցին՝ Գալուստ Սահակյանը պատմության մեջ ինչո՞վ կմնա՝ Լեւոն Զուրաբյանը պատասխանեց՝ «Տափակ շուլուխներով:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
գալուստ սահակյանը բոլոր առումներով մեծ դեմք է,՝ ունի մեծ ականջներ, քիթ, բերան, և այլն: