ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման պաշտպանել է անօդաչու թռչող սարքեր կիրառելու` Միացյալ Նահանգների իրավունքը, միաժամանակ խոսելով դրանց օգտագործումը սահմանափակելու անհրաժեշտության մասին, քանի որ այդ սարքերը լուրջ իրավական եւ բարոյական խնդիրներ են առաջացնում:
Վաշինգտոնի համալսարանում իր ելույթում Օբաման բացառել է անօդաչու թռչող սարքերից լրիվ հրաժարվելու հեռանկարը` դրանք համարելով օրինական զենք ահաբեկչության դեմ:
«Ազատություն» ռադիոկայան