Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյան. «Բոլոր հիմքերը կան, որ ՀՀ նախագահի եւ Երեւանի ավագանու ընտրությունները նորից անցկացվեն»

Մայիս 24,2013 12:38

Այսօր ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ասուլիսում հայտարարեց, որ սենսացիոն տեղեկություն ունի, որը ստացան գազի գնի քննարկումից. «Պարզվում է, որ գների հանձնաժողովը՝ Ռոբերտ Նազարյանի գլխավորած, մայիսի 13-ին ստացել է գազի գնի բարձրացման հայտը, եւ այդ փաթեթում կցված է պայմանագիր, ըստ որի գազի նոր գինը, գործարքի մասին տեղեկությունը ուժի մեջ է ապրիլի 1-ից սկսած: Իհարկե, հանձնաժողովը պնդում է, որ դրա մասին իմացել է միայն մայիսի 13-ին: Մի բան պարզ է՝ մեկ ամիս առաջ այդ պայմանագիրը կնքվել է նոր գներով»:

Այսինքն, իշխանությունը կնքել է պայմանագիր, բայց դրա մասին տեղյակ չի պահել հայ ժողովրդին: Թաքցրել են. «Ինչու են այդպես արել, ուզում եմ հիշեցնել, որ տեղի ունեցան Երեւանի ավագանու ընտությունները, պարզ է ինչի համար են թաքցրել: Բայց հիմա պարզվում է, որ այդ ինֆորմացիան հասու է եղել մեր կառավարությանը նախագահական ընտրություններից առաջ»:

Ըստ Լեւոն Զուրաբյանի, իրականում, շատ լուրջ հիմքեր կան հայտարարելու, որ այդ գործարքը 2012-ի հոկտեմբերի 24-ին արդեն կնքված էր, առնվազն կար պայմանավորվածություն ռուսական կողմի հետ: Նրա գնահատմամբ՝ «Սա մախինացիա է, որի համար իրենք պիտի պատասխան տան»:

Լեւոն Զուրաբյանն ասաց, որ դեռ այլ ապացույցներ էլ են փորձում գտնել, բայց արդեն բոլոր հիմքերը կան հայտարարելու, որ ՀՀ իշխանությունները հասարակական կարծիքը մանիպուլյացիայի են ենթարկել: Իսկ սա նշանակում է, որ բոլոր հիմքերը կան, որ ՀՀ նախագահի եւ Երեւանի ավագանու ընտրությունները նորից անցկացվեն:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031