Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԵԿ-ն ուզում էր ապացուցել, որ ՀՀԿ-ի կցո՞րդը չէ

Մայիս 24,2013 12:33

Այսօր ԱԺ-ում հրավիրած ասուլիսում ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հարցին՝ ձեր կարծիքով մթնոլորտը Հայաստանում գա՞ղջ է, կամ գաղջը մթնոլո՞րտ է՝ պատասխանեց. «50-50»: Հարցին՝ ի՞նչը կստիպի ձեզ արտագաղթել՝ նա պատասխանեց՝ երբ չկա հավաք, երբ չկա հույս:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ այն, որ Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագծին ՕԵԿ-ը չքվեարկեց որեւէ կերպ՝ արդյո՞ք այդ դիրքորոշմամբ ուզում էիք ապացուցել ընդդիմությանը, որ իրենք սխալվել են, եւ դուք ՀՀԿ-ի կցորդը չեք: Հովհաննես Մարգարյանը պատասխանեց. «Իմ պատկերացումներով՝ չքվեարկելը նույնպես դիրքորոշում է: Մենք հսկայածավալ աշխատանք ենք կատարել: Ես եղել եմ առաջարկողներից մեկը, որ հետաձգենք այդ գործընթացը: Եղել են առաջարկներ եւ մեր կողմից եւ ՀՀԿ-ի կողմից: Որոշ առաջարկների շուրջ ընդհանուր համաձայնություն ձեռք չի բերվել, դրա համար ես կողմ եմ եղել, որպեսզի ամեն հնարավորություն ձեռանարկենք՝ բացահայտելու բոլոր մեղավորներին Մարտյան ողբերգության համար: Մենք կողմ ենք, ուղղակի իմ պատկերացումներով խնդիրը իրավական կողմին է վերաբերվում»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031