Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Կոտայքի բաժնի ոստիկանները հայտնաբերել են դիմակավորված, ատրճանակով ու դանակներով զինված ավազակային հարձակում կատարողներին

Մայիս 24,2013 12:47

Երեկ՝ մայիսի 23-ին, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, ոստիկանության Կոտայքի բաժնի և ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի քննչական բաժնի, Կոտայքի քննչական բաժանմունքի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, ոստիկանության Կոտայքի բաժին են բերման ենթարկել Երևանի քաղաքի բնակիչներ, 18-ամյա Արմեն Վարդանյանին, 21-ամյա Սարգիս Գրիգորյանին, 23-ամյա Նարեկ Դավթյանին և 18-ամյա Ալբերտ Սարգսյանին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված անձնիք կասկածվում են այս տարվա մայիսի 7-ին Աբովյան քաղաքում դիմակավորված, ատրճանակով և դամակներով զինված ավազակային հարձակում կատարելու մեջ, որից հետո ВАЗ 21 21 մակնիշի 09 ՕՍ 539 համարանիշի ավտոմեքենայով դիմել էին փախուստի: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ողջ գիշեր ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ-քննչական խումբը՝ բաժնի պետ Արմեն Առաքելյանի, քննչական բաժանմունքի պետ Կարեն Խաչատրյանի և քննիչ Լևոն Գրիգորյանի հետ բացատրական աշխատանքների արդյունքում կարողացել են հայտնաբերել հանցագործության գործիք ատրճանակը, ВАЗ 21 21 մակնիշի ավտոմեքենան, ինչպես նաև պարզել են, թե որտեղ են վաճառել ավազակային հարձակման եղանակով գողացված Notebook-ը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ խմբի մեջ է նաև այն անձը, ում մատնանշած տվյալների համաձայն է կատարվել ավազակայնի հարձակումը: Քննիչ Լ. Գրիգորյանի կողմից նշված անձինք ձերբակալվել են և այս պահին գտնվում են ոստիկանության Կոտայքի բաժնի ձերբակալվածների պահման վայրում: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Կոտայքի քննչական բաժանմունքում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քր. Օր.-ի 175 հոդվածի 2-րդ մասի (Ավազակությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ) և ՀՀ Քր. Օր.-ի 235 հոդվածի (Ապօրինի կերպով զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով: Գ. Շամշյանը հայտնել էր, որ նշված քրեական գործը հարուցվել էր մայիսի 7-ին՝ Աբովյան քաղաքում կատարված ավազակային հարձակման փաստով: Ժամը 15:00-ի սահմաններում դիմակավորված երեք անձինք՝ զինված ատրճանակներով, ներս էին մտել Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի 3-րդ շենքի 23 բնակարան և տան տիրուհու՝ 50-ամյա Արմենուհի Սիմոնյանի նկատմամբ սպառնալիքներ կիրառելով՝ պահանջել էին գումար և ոսկեղեն: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ այլ ելք չունենալով՝ Ա. Սիմոնյանը դիմակավորված բաշիբոզուկներին էր տվել տանը եղած 500 000 դրամ, 650 ԱՄՆ դոլար, 1 ոսկյա մատանի, իսկ երբ դիմակավորվածները դուրս էին եկել տանից, միջանցքում նկատել են դրված Notebook տեսակի համակարգիչը և այն իրենց հետ տարել էին: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ նշված շենքը 9-ը հարկանի է, և տուժողը բնակվում է 6-րդ հարկում, իսկ հարևաններն էլ ֆոտոլրագրողի հետ զրույցում պատմում էին, որ երբ դիմակավորվածները մտել են տուն, տան տիրուհին վախեցած ասել էր, թե «Էս ի՞նչ եք անում: Եթե օրենքը ձեզ չպատժի, Աստծո դատաստանը կա ու կա», որից հետո դիմակավորվածներից մեկը ողջագուրվել էր տուժողի հետ ու, փա՜ռք Աստծո, բռնության ոչ մի հետք չէին գործադրել: Գ. Շամշյանը հայտնել էր նաև, որ Ա. Սիմոնյանը ամուսնացած է՝ ունի երկու երեխա՝ տղա և աղջիկ, որոնք ուսանողներ են: Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ քննչական խումբը՝ մարզի ոստիկանապետ Գրիշա Բադալյանի, Աբովյան քաղաքի ոստիկանապետ Արմեն Առաքելյանի և ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Կոտայքի քննչական բաժնի պետ Վալենտին Պապյանի գխավորությամբ: Երևանից ժամանել էին նաև Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները: Ոստիկանությունը ձեռնարկում էր օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ ավազակային հարձակում կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031