Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արծվիկ Մինասյանը՝ Գալուստ Սահակյանին. «Ո՞վ կա, հայելի, ինձնից ավելի գեղեցիկ»

Մայիս 24,2013 12:25

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր ԱԺ քառօրյան ամփոփելիս ասաց, որ կառավարության ծրագիրը ըստ էության ծրագիր չէ, լավագույն դեպքում հռչակագիր է. «Մենք դեմ ենք քվեարկել այս փաստաթղթին նաեւ այն պատճառով, որ մի շարք խնդիրների մասին խոսք չկա այնտեղ: Նոր ատոմակայանի կառուցման մասին որեւէ ձեւակերպում չկա, հասկանալի է, որ մեր կառավարությունը զիջել է բոլոր ուղղություններով, էստեղ էլ է պատրաստվում զիջել: Խոսք չկա ազգային տրանսպորտի մասին: Իրենք պատրաստ են ոչ թե բարեփոխումներն իրականացնել, այլ միայն աշխատել այն ուղղությամբ, որը կապահովի իրենց վերարտադրությունը»:

Մտքի հեղափոխություն նկատելու հետ կապված հարցին Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Ես չգիտեմ ինչը նկատի ուներ վարչապետը մտքի հեղափոխություն ասելով՝ մեզ այդպիսի մտքի հեղափոխություն պետք չէ: Իշխանությունը հիմնավորումներ չէր ներկայացնում, միայն վիրավորում եւ պիտակավորում էր: Այդ հեղափոխության ծիլերն անգամ մենք չտեսանք այս քառօրյայում, ավելի է կարծրանում անհանդուրժողականությունը, իշխանության անպատասխանատու վերաբերմունքը, իշխանության պատկերացումներն ավելի շատ ցինիզմի էր նման, քան մտահոգ պատրաստակամություն կար: Այդ մտքի հեղափոխությունը հերթական անգամ օգտագործվում է՝ քողարկելու համար իշխանության վարքագիծը»:

Երեկ ԱԺ նիստում Գալուստ Սահակյանը խոսելով իշխանություն-ընդդիմություն համագործակցության մասին՝ ասել էր, որ իրենք ընդդիմության կարիքը չունեն, այդ ընդդիմությունը պետք է իրենց կարիքն ունենա: Aravot.am-ը հետաքրքրվեց՝ դուք ունե՞ք իշխանության կարիքը: Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Իշխանությունը անպատասխանատու վերաբերմունք է ցուցաբեում: Թե վարչապետը, թե Հովիկ Աբրահամյանը կարեւորեցին ընդդիմության դերը: Իշխանությունը եւ ընդդիմությունը քաաքական մեկ օրակարգի մաս պետք է լինեն: Ցանկացած նման արտահայտություն, որ դուք մեզ պետք չեք, սա տանում է այլ տեղ: Լյուդովիկոս 14-րդին է հիշեցնում՝ պետությւոնը այդ ես եմ»:

Գալուստ Սահակյանի դիտարկումը, որ մենք լավը չենք, բայց մեզնից լավն էլ չկա՝ Արծվիկ Մինասյանին հիշեցրել էր մուլտիֆիլմեր՝ «Ո՞վ կա, հայելի, ինձնից ավելի գեղեցիկ»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031