Լրահոս
Օրվա լրահոսը

Սարգիս Հացպանյան. «Լավ կլինի`Ռուսաստանը Արցախի անկախությունը» ճանաչի»

Մայիս 24,2013 12:20

Այսօր «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնում Տարածաշրջանային խնդիրների գծով փորձագետ-վերլուծաբան եւ հրապարակախոս Սարգիս Հացպանյանը խոսեց հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս զարգացումների, Սիրիայում տիրող իրավիճակի եւ սիրիահայության խնդիրների շուրջ:

«Հայաստանի հետ ով կոնֆլիկտ ունի, ռուսները նրա կողմն են կանգնած»,- այս տեսակետը հայտնեց Հացպանյանը, շեշտելով, որ որպես Արցախյան ազատամարտի մասնակից հավաստիացնում է, եթե ռուսները չլինեին, մենք 1994-ին Բաքվում`կամ Գանձակում կլինեինք:

Հացպանյանը`նշեց, որ հայերը միշտ հաղթել են իրենց հակառակորդին, բայց երբ երրորդ կողմը միջամտել է, պարտվել ենք:
Նա նշեց, որ համաձայն չէ այն դիտարկմանը, թե Արցախյան պատերազմում ռազմական ղեկավարությունն է խնդրել քաղաքական ղեկավարությանը կնքել հրադադար. «Դա սուտ է, հրադադար խնդրում էր Ադրբեջանը, քանի որ նա էր թույլ, նա չէր կարողանում էլ կռվել»:

Այն հարցի վերաբերյալ էլ, թե Ռուսաստանը մեզ մատչելի գներով զենք է վաճառում, Հացպանյանն ասաց, որ լավ կլինի`Ռուաստանը Արցախի անկախությունը ճանաչի. «Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, բայց Ռուսաստանը չի կանխում Ադրբեջանի ագրեսիան մեր նկատմամբ»:
Անդրադառնալով սիրիական հակամարտությանն Հացպանյանն ասաց. «Մեր համայքնը չունի ռազմական ներուժ դրա համար էլ չի կարող ինքնակազմակերպվել, քանի որ եթե այդպես լինի, թշնամանքը մեր հայրենակիցների նկատմամբ կավելանա, հետեաբար սիրիահայերը չեզոք վիճակում են»:

 

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031