Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ես հանցանք չեմ գործել»

Մայիս 24,2013 12:10

Այս շաբաթ ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկումը ջրի երես հանեց Հայաստանում առկա բոլոր խնդիրները իրենց պատճառահետևանքային կապերով՝ քաղաքական ուժերի որակից մինչև, ընդդիմադիրների ներկուսակցական հարցերը։ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը, «թունդ» քննադատելով կառավարության աշխատաոճը, ելույթի վերջում ընդգծեց, որ կառավարությունը դինամիկ զարգացնում է սփյուռքը։ Սփյուռքի նախարար ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ զրույցում նախ հարցրինք՝ համամի՞տ է պատգամավորի հնչեցրած տեսակետին։

– Այդպիսի արտահայտություն չկա, կան դինամիկ զարգացող Հայաստան-Սփյուռք հարաբերություններ։ Դրանք տարբեր բաներ են, կարելի է կտրել մի նախադասություն ու կիսատ ասել։ Այդպիսի բան չկա։

– Խոսքն ավելի շատ արտագաղթին նպաստելու «մարտավարությանն» էր ուղղված։

– Իհարկե, արտագաղթ կա։ Ցավալի երևույթ է, ու պիտի պայմաններ ստեղծվեն, որ դա կրճատվի։ Իմ խնդիրը մեր հայրենակիցներին սփյուռքից բերելն է և ոչ թե ասելը՝ այստեղից գնացեք։

– Բայց գալի՞ս են։

– Այո, իհարկե, պառլամենտում սփյուռքից եկածներ կան, դրսում՝ հազարավոր մարդիկ։ Վկան սիրիահայերն են, որոնք հայրենիք են գալիս, ոչ թե գնում եվրոպական երկրներ։ Բնական է. այսօր կան երկրներ, որոնք մեզնից ավելի լավ են ապրում, բայց ուշադրություն դարձրեք, թե ուր են գնում մեր հայրենակիցները։ Նրանք չեն գնում ավելի արդար երկիր, ավելի ազատ երկիր։

– Գնում են հացի խնդիր լուծելու։

– Այո, այնտեղ, որտեղ ավելի բարձր է աշխատավարձը։ Դրա համար էլ մենք պետք է աղմուկ բարձրացնենք մեր շրջափակման, անօրինականությունների, Հայ դատի, մեր իրավունքների պաշտպանության համար։ Մեր ազգի լավագույն ներուժը այս խնդիրների վրա ուղղելու փոխարեն իրար են կրծում։ ԱԺ այս քառօրյայում փայլուն ելույթներ եղան։ Ո՞վ ասաց, որ կառավարությունը դրանից չպեւոք է օգտվի, ո՞վ ասաց, թե ընդդիմության մեջ խելացի մարդիկ չկան, բայց այսօր քաղաքական ելույթների ժամանակը չէ, դա ընտրական քարոզչության շրջանին է բնորոշ։ Ոչ թե ամբոխահաճո ելույթներ պիտի ունենալ, այլ օգնել իշխանությանը։ ԱԺ-ն միակ տեղն է, որտեղ ընդդիմությունն էլ է իշխանություն։

 

Ճեպազրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031