Լրահոս
Օրվա լրահոսը

Ստատուս-քվոն եւ թալանը

Մայիս 24,2013 11:56

Անցնենք հաջորդ հարցին։ Եթե մենք արդեն ազգովի որոշել ենք, որ ոչ մի թիզ հող չենք զիջելու եւ ամեն գնով պահպանելու ենք ստատուս-քվոն (իսկ մենք ազգովի կարծես թե հենց այդպես էլ որոշել ենք), այդ դեպքում պիտի ոչ թե դժգոհենք այս կամ այն երկրի կոշտ հայտարարություններից, այլ ամեն ինչ անենք, որպեսզի այդ խնդիրը լուծելի լինի։ Այլ կերպ ասած՝ մենք պահանջելու բան ունենք միայն մեր իշխանություններից։ Պիտի պահանջենք, որ Հայաստանր դառնա օրենքի գերակայության տեսանկյունից իդեալական երկիր, կոռուպցիան արմատախիլ արվի, թալանված միլիարդները վերադարձվեն պետությանը եւ ծառայեցվեն ստատուս-քվոն պահպանելու գործին, արտագաղթը կասեցվի, եւ այդպես շարունակ։ Մինչդեռ Հայաստանի իշխանական վերնախավը կազմված է բացառապես պետական աշխատավարձով ապրող մուլտիմիլիոնատերերից։ Փորձիր որեւէ մեկին հարցնել, թե որտեղից այդ միլիոնները՝ անմիջապես կլորացնում է աչքերը, տակը թրջած երեխայի բութ հայացքով նայում երեսիդ ու լռում՛ ինչպես պարտիզանը հարցաքննության ժամանակ։ Այլ կերպ ասած՝ Հայաստանի իշխանությունների հոչակած արտաքին-քաղաքական նպատակներն ու իրականացվող անզուսպ թալանը հեչ իրար չեն բռնում։ Հիմնական պրոբլեմը սա է, եւ ոչ թե այս կամ այն երկրի «հակահայ հայտարարությունները»։ Թող մենք ի վիճակի լինենք պահպանել ստատուս-քվոն, եւ թող կողքից ով ինչ ուզում է՝ ասի։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031