Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հակոբյան․ «Գալուստ Սահակյանը պետք է տղամարդկություն ունենա եւ ներողություն խնդրի Զարուհուց»

Մայիս 24,2013 11:50

Այսօր ԱԺ քառօրյան ամփոփելիս «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը խոսելով կառավարության ծրագրի մասին՝ ասաց. «Ես չէի ասի այդ ծրագիրն այդքան վատ ծրագիր է: Պարզապես որեւէ ծրագիր այս համակարգին հակացուցված չէ: Այս համակարգը ունակ չէ որեւէ ծրագիր իրականացնել: Ծրագում նշված է, որ պետք է վերջ տալ կոռուպցիային, հարկային դաշտ բերել ստվերային տնտեսությունը, բայց այս համակարգը հակահամակարգ է դրան»:

Նա չբացառեց մեր երկրում սոցիալական բունտը. «Եթե դրան գումարենք բնական աղետը, որ տեղի ունեցավ եւ ամենակարեւորը՝ գազի գինը, սա արդեն իսկապես լուրջ մտածելու եւ անհանգստանալու առիթ է»:

Հարցին՝ Դուք մտածողության փոփոխություն տեսա՞ք դահլիճում՝ Ռուբեն Հակոբյանը պատասխանեց, որ ճաշակի հարց է. «Քաղաքական առումով ես կարծում եմ վատ քննարկումներ չէին: Ես չգիտեմ ինչ նկատի ունի պարոն վարչապետը, երբ ասում է մտքի հեղափոխություն, պետք է ընդամենը փաստել, որ լավ քննարկումներ տեղի ունեցան»:

Նա վստահեցրեց, որ անթույլատրելի է դիտում Գալուստ Սահակյանի վիրավորանքները՝ Զարուհի Փոստանջյանի հասցեին. «Եթե մի կողմ թողնենք նրա տարիքը եւ դերը խորհրդարանում, զուտ տղամարդկային առումով դա տղամարդուն վայել արարք չէ»: Ռուբեն Հակոբյանը տեղեկացրեց, որ իր համար անթույլատելի է նաեւ «Ժառանգության» անդամների կողմից վիրավորական արտահայտությունները եւ նիստից հետո այդ մասին ասել է Զարուհուն: Ռուբեն Հակոբյանը վստահեցրեց, որ Գալուստ Սահակյանը պետք է իր մեջ տղամարդկություն ունենա եւ ներողություն խնդի Զարուհուց:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031