Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես մեր օրերում դառնալ դասական

Մայիս 24,2013 11:43

Դժվար, դժվար շաբաթ էր Հայաստանում՝ աննախադեպ իրադարձություններով ու անհաջորղ դեպքերով։ Կառավարության չարչարանաց շաբաթը, երբ Ազգային ժողովում պաշտպանում էր իր գործունեության ծրագիրը, ավարտվեց կանխատեսելի արդյունքով։ Ի սկզբանե ակնհայտ էր, որ կառավարության ծրագիրը խորհրդարանում ստանալու է վստահության քվե մեծամասնության ձեռամբ, իսկ բոլոր հնչած ու չհնչած ելույթներն ընդամենը արարողակարգային են ու հավուր պատշաճի՝ մի ծրագրի քննարկման շրջանակներում։ Ցավոք։ Որովհետև այդ ծրագիրը վերաբերում է բոլորիս։ Բայց, այնուամենայնիվ, խորհրդարանական երկուշաբթին բոլորովին այլ իրադարձության էր նվիրված, քան կառավարության ծրագիրն է. երկարատև բացակայությունից հետո խորհրդարան էր վերադարձել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։ Նա իր խճողված ու գերհագեցած օրակարգում պատուհան էր գտել՝ Ազգային ժողով կարճատև պաշտոնական այցով ժամանելու համար։ Այցը կայացավ, և, ի խորին հիասթափություն խորհրդարանական լրագրողների, Գագիկ Ծառուկյանը ոչ մի դաս չտվեց։ Ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում Գագիկ Ծառուկյանը գովազդի գումարներ խնայեց և ինքն իր PR-ը արեց՝ հայտարարելով, որ արդեն մեծ հարցազրույց է տվել ու պատասխանել բոլոր հարցերին։ Բնականաբար, լրատվական դաշտը մի քանի ժամով ընկղմվեց հարցազրույցն ուսումնասիրելու սակրալ գործընթացի մեջ։ Իսկ ի՞նչ էր ասում հարցազրույցը։ Որ ԲՀԿ ղեկավարը հստակ պատասխանատվություն ունի իր պետության և իր ժողովրդի առաջ։ Իհարկե, վիճելի է պետության ու ժողովրդի «իրենը» լինելը, այնուհանդերձ, փորձենք հասկանալ՝ ո՞րն է այդ պատասխանատվությունը, և ի՞նչ նպատակ ունի հարցազրույցն ընդհանրապես։

Ի սկզբանե արձանագրենք, որ Գագիկ Ծառուկյանը միանշանակ ճիշտ է, երբ խոստովանում է, որ ինքը դասական պատկերացումներով քաղաքական գործիչ չէ, բայց երբ չի էլ հավակնում այդպիսին դառնալ, ամբողջ հարցազրույցը ավելորդ է դառնում և հենց այդտեղ պետք էր վերջակետել, որովհետև եթե դու քաղաքական գործիչ չես ու չես հավակնում դառնալ, ուրեմն քաղաքականության մասին թող խոսեն նրանք, ովքեր եթե նույնիսկ քաղաքական գործիչ չեն, բայց հավակնում են դառնալ։ Սա մեկ։ Խոստովանությունները, սակայն, կամա-ակամա, շարունակվում են. Գագիկ Ծառուկյանը գաղափարական երկրորդ դրույթն է առաջադրում՝ պարզվում է՝ ոչ միայն ինքը քաղաքական գործիչ չէ, այլև Հայաստանի քաղաքական դաշտը չի տեղավորվում դասական պատկերացումների մեջ:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031