Երեկ մեր թղթակիցը Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին հարցրել է, թե ինչո՞վ է պայմանավորված նրա այն մտահոգությունը, որ «Կարֆուրը» Հայաստանում կարող է չբացվել։ «Կարծում եմ «Կարֆուրը» Հայաստանում բացվելու է։ Ես այդ հարցում ներգրավված չեմ, ինձ հասած տեղեկություններով՝ տարեվերջին այն կբացվի Հայաստանում։ Ֆրանսիայի դեսպանին հարցրեք այդ մասին»,- ասել է դեսպան Հեֆերնը։ Մեր թղթակցի այն հարցին էլ, թե՝ մեր երկրի եւ Արեւմուտքի փոխհարաբերությունների վրա ի՞նչ հետեւանք կունենա Հայաստանի անդամակցությանը Եվրազեսին, դուք այդ տարբերակը քննարկե՞լ եք, ԱՄՆ դեսպանը պատասխանել է. «Հայաստանը ԵՄ-ի հետ լավ աշխատում է, մենք օժանդակում ենք այդ աշխատանքներին։ Հայաստանն ինքը պետք է իր որոշումները կայացնի, պետք է կարողանա հավասարակշռել այդ հարաբերությունները»։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում