Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցի լրագրող. «Ժուռնալիստիկայում չկա ոչ մի սրբություն» (ֆոտոշարք, տեսանյութ)

Մայիս 24,2013 11:25

Երեկ Թելավիում գտնվող Մեդիա-սրճարանում բացվեց միջազգային լրագրողական սեմինար «Մեդիան» եւ իշխանությունը» թեմայով, որ նախաձեռնել էր շվեդական Fojo Media Institut-ը:

PrevPhoto
NextPhoto

Մեդիա-սրճարանի մոտ լրագրողներին դիմավորեցին վրացական թատերական զվարճալի համարով: Մեդիա-սրճարանի հիմնադիր, Վրացական տարածաշրջանային մեդիա ասոցիացիայի (GRMA) եւ «Կախեթիայի ձայն» թերթի ղեկավար Մայա Մամուլաշվիլին պատմեց, որ մեդիա-սրճարան ստեղծելու գաղափարը երկու տարի առաջ է ծնվել, այն փոքրիկ բիզնես է՝ թերթի անկախությունը ապահովելու համար, ինչպես նաեւ լրագրողների հանդիպման վայր է, որտեղ կայանում են մասնագիտական բանավեճեր, գրքերի շնորհանդեսներ:

Սեմինարը վարում էր շվեդ լրագրող Պեր Էներուդը: Նա երկար տարիներ եղել է Մոսկվայում շվեդական ազգային հեռուստատեսության թղթակիցը:

Քննարկվեց մի քանի թեմա՝ «Ինչ բարդ իրավիճակներում է հայտնվում մամուլը՝ իշխանությունների հետ կապված», «Մամուլի դերը» եւ այլն: Քննարկվեցին լրագրողական էթիկայի խնդիրները ու բերվեցին օրինակներ շվեդակական մամուլից: Այնուհետեւ լրագրողներին բաժանեցին խմբերի ու տվեցին կոնկրետ առաջադրանքներ: Օրինակ մեր խմբի առաջադրանքն էր՝ «Սեւացնե՞լ, թե պոզիտիվ գրել»:

Զրույցներից պարզ դարձավ, որ նախկին խորհրդային երկրների ԶԼՄ-ները ունեն ընդհանուր խնդիրներ: Ուկրաինացի լրագրողներից մեկը մտահոգություն հայտնեց իրենց երկրում մամուլի մոնոպոլիզացիայի միտումների առիթով եւ նշեց, որ այնտեղ իրեն հարգող յուրաքանչյուր օլիգարխ իր առաջ խնդիր է դնում անպայման բացել ֆուտբոլային ակումբ կամ հետուսաալիք ունենալ: Ադրբեջանի ներկայացուցիչ, New Baku Post թերթի ռուսական բաժնի քաղաքական մասի պատասխանատու Նամիկ Իբրահիմովը համաձայն չէր այն մտքի հետ, թե լրագրողը պետք է պատասխանատու լինի իր ստորագրության համար, գործի սեփական ԶԼՄ-ի կամ աշխարհում ընդունված լրագրողական կանոնների սահմաններում: «Չկա որեւէ սրբություն, սկանդա՞լ ունես, գրիր այդ մասին ու ոչ մի պատասխանատվություն: Այստեղ բոլորդ ինքնախաբեությամբ եք տարված, ինչպես կյանքում, այնպես էլ ժուռնալիստիկայում չկա որեւէ սրբություն»,-ասաց նա: Նամիկի հայրտարարության հետ ներկա լրագրողները չհամաձայնեցին:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031