ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը «ՀԺ»-ի գլխավոր խմբագիր Ա. Հակոբյանի հարցազրույցում հայտարարել է, որ «ազատագրված տարածքների վերադարձ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման դիմաց» տարբերակն ընդունելի չէ։
Արայիկ Հարությունյանը նաեւ հայտնել է, որ ներկայումս Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում քննարկման ենթակա փաստաթուղթ չկա։ Նա ընդհանրապես կասկածի տակ է դրել ընթացող բանակցությունները եւ հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղի ղեկավարության մասնակցությունը բանակցություններին՝ անիմաստ է։ Հարցազրույցում խոսվել է նաեւ Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման խնդրի, ինչպես նաեւ՝ ԼՂՀ ընդդիմադիր պատգամավոր Վահան Բադասյանի հանդեպ տեղի ունեցած ճնշումների մասին։
Հարցազրույց ԼՂՀ վարչապետ Ա. Հարությունյանի հետ
– Պարոն վարչապետ, Ստեփանակերտի օդանավակայանի հետ կապված պարբերաբար լրատվություն է հաղորդվում, որ այսինչ ժամանակահատվածում այն կսկսի գործարկվել, բայց պարբերաբար նաեւ հետաձգվում է գործարկումը։ Ի՞նչ խնդիր կա, եւ ի վերջո այդ օդանավակայանը ռեալ աշխատելո՞ւ է, թե՞ ոչ։
Կարդացեք նաև
– Հաստատ համոզված եղեք, որ աշխատելու է։ Այսօր գտնվում է բանակցության փուլում, մենք ուզում ենք, որ թռիչքները իրականացվեն միջազգային բոլոր կոնվենցիաների հետ համաձայնեցված, առանց կոնֆլիկտների։ Երբ արդեն բանակցային ճանապարհով լուծումը լինի անհնար, մենք իրականացնելու ենք ուղղակի թռիչքներ։ Բայց այսօր փորձում ենք հարցը լուծել բանակցություններով։ Իհարկե այստեղ կան խոչընդոտներ, կա նաեւ այնպիսի իրավիճակ, որ Ադրբեջանն օգտագործում է իր հնարավորությունները՝ խանգարելու բնականոն թռիչքների իրականացմանը։ Մենք կսպասենք եւ հետո արդեն որոշում կկայացնենք. կհաջողվի՝ բանակցություններով թռիչքներ կիրականացնենք, չհաջողվի կիրականացնենք առանց այդ համաձայնության։
Աննա ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում