Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ ԻԻՀ քաղաքացի Բասիռատ Բասմենջ Սեյեդմոռտազանի կողմից մայիսի 5-ին Մեղրի-Եր եւան միջպետական ավտոճանապարհի 76-րդ կմ-ում` Կապան քաղաքի մերձակայքում, թույլ էր տվել ճանապարհային երթեւեկության կանոնների խախտում, որի հետեւանքով նրա վարած «Սկանյա» մակնիշի 13B25410 պետհամարանիշով ավտոմեքենան կողաշրջվել էր եւ ավտոցիստեռնում եղած ժավելի խտահեղուկը թափվել էր ճանապարհամերձ հողատարածք ու Կապան քաղաքի միջով հեսող Ողջի գետը:
Գետ արտահոսած ժավելի խտահեղուկի պատճառով՝ այդ օրը Կապանի Ողջի գետում ձկների մասսայական անկման դեպք էր նաեւ արձանագրվել:
Սյունիքի մարզի դատախազության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ճանապարհամերձ հողատարածքի, Ողջի գետի աղտոտման եւ ձկների ոչնչացման հետեւանքով շրջակա միջավայրին պատճառված 4.235.000 ՀՀ դրամի վնասը դատախազական ներգործության միջոցներ ձեռնարկելու արդյունքում ամբողջությամբ վերականգնվել է:
Կարդացեք նաև
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ