Այսօր Ազգային ժողովի շենքի դիմաց գազի սակագնի բարձրացման նախաձեռնությունից դժգոհ ցուցարարները բղավում էին՝ «Սերժիկ գազդ վերցրու հեռացիր»:
Ցուցարարներից մեկն էլ կոչ էր անում՝ «Սերժիկ հացը թանկացրու»:
Ցուցարար Հարություն Քիշմիրյանն էլ առաջարկեց հացի գինը դարձնել 1000 դրամ. «Որ բոլորը կանգնեն ոտքի»:
Մի ուրիշ ցուցարար էլ հեգնեց՝ 5000 դրամ, ի՞նչ 1000 դրամ. «Մենք աշխարհի էլիտար ազգն ենք, մենք էժան բաներ չենք ուզում, պետք է սաղ թանկ լինի»:
Կարդացեք նաև
«Որ Հայաստանում մեկն էլ չմնա, սաղ գնան»,- շարունակեց մյուս ցուցարարը:
Հետո նրանք ստորագրահավաք կազմակերպեցին՝ հացի, ջրի սակագնի բարձրացման պահանջով եւ որոշեցին հավաքած ստորագրություններն ուղարկել: Անցորդներին էլ հրավիրում էին ստորագրելու. «Աղջիկներ համաձա՞յն եք հացը թանկացնենք, ստորագարհավաք է գնում»:
«Շատ էժան է հացը էս ժողովրդի համար, մենք չենք ծաղրում, լուրջ ենք խոսում»,- հավելեց ցուցարարը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Արփինե ջան, մեր նախագահի անվան մի տառը բաց եք թողել
Շնորհակալություն: Ուղղեցինք