Դոգ մականունով ոստիկան Վարդան Ղուկասյանը աշխատանքից ազատվելուց մեկ շաբաթ առաջ զրուցել է բանակում խաղաղ պայմաններում մահացած զինվորների մայրերի հետ:
Մահացած զինվորի մայր Իրինա Ղազարյանը Aravot.am-ին պատմեց, որ օպերայի մոտակայքում ինքը ու մահացած զինվորների եւս մի քանի ծնողների հետ պատահաբար հանդիպել են Դոգին: Նրան տեսնելիս ինքը գանգատվել է որդու մահվան հանգամանքների չբացահայտման վերաբերյալ. «Ասացի՝ Դոգ, որ երեխուս սպանված բերեցիք, ինչո՞ւ էիք խաղեր տալիս, թե իբրեւ տղայիս գլխի մեջ ուռուցք կար»: Նրա խոսքերով Դոգն էլ հարցրել է.«Տիկին Իրինա, բայց ո՞վ է ասել, որ ձեր տղան հիվանդ է եղել: Դե հո չեն ասի, թե ոնց են սպանել: Ո՞վ է ասել, որ ձեր տղան հիվանդության պատճառով է մահացել: Ինքն էր ու իր ընկերը: Իր ասած բառերն եմ ասում, ինքը խոստովանեց»:
Իրինա Ղազարյանի խոսքերով, որդու մահվան պատճառը, ըստ պաշտոնական վարկածի, գլխի ուռուցքն էր:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ