Այսօր Aravot.am-ը ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին հարցրեց, թե ինչքանո՞վ է կոռեկտ ԱԺ-ի ամբիոնից կին պատգամավորին վիրավորել, Զարուհի Փոստանջյանին համեմատել չգիտես ում հետ, ասել, որ ԱԺ-ն մայրուղի չէ, որ մեքենա կանգնեցնես:
Գալուստ Սահակյանը սկսեց բացատրել, որ իրեն սխալ ենք հասկացել: Ինքն ուզել է ասել, որ քաղաքականությունը մայրուղի է, այդ մայրուղին մեքենայով չպիտի հաղթահարես, ոչ մեկի մեքենան չի կանգնի, ոտքով պիտի գնաս, խութերը հաղթահարես: Մեր հարցին՝ Դուք ա՞յդ իմաստով էիք ասել՝ նա պատասխանեց. «Բա ո՞ր իմաստով էիր ուզում: Դուք տռասի հետ եք: Ես էդ դեպքում տռաս կասեի: Ձեր իմացածով դա առաքինի կանանց չի վերաբերվում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Բոլորովին պատահական չէ, որ գալուստն է հհկ-ի խմբակցության ղեկավարը, քանի, որ նա է այդ
խայտառակված բանդայի գաղափարախոսը, որը իրեն անվանելով Նժդեհական, ավելի բացահայտ է
դարձնում իր էությունը: Նրանք միասին վերցրած՝ Զարուհիի զիբիլը չարժեն: