Սերբ մրցավար Սաշա Ստեֆանովիչը ձերբակալվել է 48 ժամով՝ երկրի մինի ֆուտբոլի առաջնության փլեյ-օֆի «Էկոնոմաց»-«Մարբո Ինտերմեցցո» հանդիպման ժամանակ «Էկոնոմացի» դարպասապահի վրա հարձակվելու եւ գլխավ հարվածելու մեղադրանով:
Անկյունայինի կատարման ժամանակ Ստեֆանովիչը մտել է «Էկոնոմացի» տուգանային հրապարակ, գլխով հարվածել դարպասապահ Միոդրագ Ակսենտիեւիչի դեմքին, ինչի հետեւանքով վերջնը տապալվել է մանրահատակին:Պատճառաբանություններից մեկն այն է, իբր դարպասապահը շատ ակտիվ է դժգոհել մրցավարական անձնակազմի որոշումներից: Հանդիպման տեսուչը խաղը դադարեցնելու որոշում է կայացրել, իսկ ոստիկանությունը մրցավարին շտապ դուրս է տարել ՝ հանդիսականի եւ թիմակիցների զայրույթից հեռու պահելու համար:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ