Լեռնադահուկորդ Արման Սերեբրակյանի նպատակն է Ռուսաստանում 2014թ. ձմեռային օլիմպիական խաղերին դահուկային սպորտից մեդալ բերել Հայաստանի համար կամ գոնե այդ մարզաձևի վարկանիշը մի քիչ բարձրացնել Հայաստանում: Գրում է «Արմենիան ռիփորթեր» թերթը՝ մարզիկի մասին ակնարկում:
Ոմանց կարծիքով Սերեբրակյանի մարզական կյանքը կարելի է ավարտված համարել, քանի որ վնասվծաքի պատճառով երկու տարի նա չի մասնակցել մրցույթների: Սակայն Սերեբրակյանը տաղանդավոր է և կարող է լրացնել բացը:
Վերջին յոթ տարիներին, նույնիսկ բացակայության ժամանակ, նա եղել է Հայաստանի առաջատար լեռնադահուկորդը:
Երբ նրա հայրը երկու տարեկանում իրեն առաջին անգամ ձյունապատ լեռներ է տարել, Սերեբրակյանը միանգամից սիրահարվել է մարզաձևին:
«Իմ կյանքի վրա ամենամեծ ազդեցությունը հայրս է թողել», – ասում է նա, – «Իր ամբողջ կյանքի ընթացքում նա դահուկ է քշել: Պապս առաջիններից էր, ով Իրանում դահուկասպորտով է զբաղվել»:
Երկքաղաքացի Սերեբրակյանը (ԱՄՆ-ի և Հայաստանի) նաև բժշկական համալսարանի ուսանող է:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ