Այսօր Aravot.am-ը ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է վերաբերվում ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի որոշմանը՝ նոր կայք բացելու եւ իրեն քննադատողներին «տոպկելու»: Հիշեցնենք, որ այսօր Սամվել Ալեքսանյանը Henaran.am-ին ասել էր, որ՝ «Սայթը ուժ ա, պետք ա, որ ինչ գրեն, տոպկեն իմ աշխատողները»:
Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Իր իրավունքն է: Տոպկելն ինչ է, ինչ վատ է, թող տոպկի»: Մեր հարցին՝ ԱԺ ամբիոնը բավարար չէ՞ «տոպկելու» համար, որ ուզում է կայքերով «տոպկել»՝ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Չէ, բավարար չի, որովհետեւ իմ ելույթը այսօր հենց դա էր, որ ԱԺ-ի ամբիոնը տոպկելու համար չէ, աշխատելու համար է»:
Մեր դիտարկմանը, որ Դուք այսօր «տոպկեցիք», պարոն Սահակյան՝ նկատի ունենալով նրա ելույթը՝ ուղղված ընդդիմադիրներին՝ նա պատասխանեց. «Չէէէ, ընդամենը համարժեքություն մտցրեցի քաղաքական դաշտում»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ