Կանադահայ գործարար Սարգիս Յակուբյանը, որը խոստովանել է Կուբացի պաշտոնյաներին կաշառելու մեջ, Հավանայում դատարանի առաջ կանգնել է հինգշաբթի օրը, նրա ձերբակալությունից գրեթե երկու տարի անց: Հայտնում է «Սթար» լրատվականը:
Յակուբյանը «Tri-Star Caribbean» ներկրման ընկերության սեփականատերն է: Բացի նրանից մեղադրվում է նա եւ նրա գործընկեր Գրիգոր Բայասալյանը, որը Լիբանանի քաղաքացի է:
Իր ձերբակալությունից հետո Յակբուբյանն անմիջապես համագործակցել է քննիչների հետ՝ խոստովանելով իր մեղքը եւ նշելով այլ արտասահմանյան ընկերությունների ներգրավվածությունը:
Մի քանի ամիս անց կուբացի մի շարք պաշտոնյաներ եւ պետական գնորդներ ազատազրկվեցին:
Կարդացեք նաև
«Ես փորձում էի բացատրել նրանց (քննիչներին), թե ինչպես է համակարգն աշխատում», – ասել է Յակուբյանը անցած շաբաթ «Տորոնտո սթար» թերթին տված հարցազրույցում, որը բանտից տված իր միակ հարցազրույցն է, – «Ես նրանց տվեցի գծագրեր, նախագծեր: Ես նրանց տվեցի մարդկանց անուններ, ասացի, թե ինչպես, ինչու, երբ, որտեղ, ինչ են անում»:
«Տորոնտո սթար»-ի փոխանցմամբ, Յակուբյանն ու Բայասալյանը հարկերից խուսափելու եւ այլ հանցագործությունների համար կարող են դատապարտվել 12 տարվա ազատազրկման:
«Սթար»-ը գրում է, որ Կուբայում այսպիսի գործն աննախադեպ է, քանի որ կաշառակերության մեջ կասկածվող օտարերկրյա գործարարներին նրանք առհասարակ արտաքսում են երկրից:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ