Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյանի շնորհավորական խոսքը Վերջին դասի կապակցությամբ

Մայիս 23,2013 20:30

Սիրելի´ շրջանավարտներ,

Շնորհավորում եմ բոլորիդ` դպրոցում ուսումնառության ավարտի և Վերջին դասի կապակցությամբ:

Դուք այսօր հրաժեշտ եք տալիս արդեն հարազատ դարձած կրթօջախին` թողնելով այնտեղ ձեր պատանեկության անմոռանալի տարիները: Միաժամանակ հրաժեշտ եք տալիս ուսուցիչներին, որոնց սերն ու հոգատարությունը հիշելու եք մշտապես: Դուք թևակոխում եք կյանքի այնպիսի շրջան, որտեղ  ձեզանից պահանջվելու է լինել առավել պատասխանատու և խոհեմ: Աշխատեք հարստացնել ու խորացնել ձեր գիտելիքները կյանքի տարբեր բնագավառներում, հաստատուն քայլեք ձեր նախընտրած ճանապարհով, դարձեք բարձրակարգ մասնագետներ և միշտ արժանավայել ու հպարտ կրեք Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելու  ձեր  կոչումը: Սովորեք անսասան ու շիտակ քայլել ձեր ընտրած ճանապարհով և դարձեք մեր հինավուրց երկրին ու  հայ ժողովրդին արժանի հետնորդներ:
Սիրելի´ ուսուցիչներ, տարիներ շարունակ դուք դեպի կյանք եք ուղղորդել տասնյակ սերունդներ: Այսօր էլ հրաժեշտ եք տալիս դպրոցական ուսումնառության առաջին իսկ օրից հարազատորեն փայփայած, կրթած ու դաստիարակած ձեր սաներին:
Ցանկանում եմ, որ նրանք դառնան թե´ հարազատ դպրոցի, թե´ մեր պետության ամուր հենասյունը և իրենց ապագա հաջողություններով ու ձեռքբերումներով հպարտությամբ լի պահեր պարգևեն մանկավարժի բարձր կոչմանը հավատարիմ իրենց ուսուցիչներին:
Սրտանց շնորհավորում եմ Հայաստանում, հեռավոր Սփյուռքում, Արցախում և Ջավախքում ապրող մեր բոլոր շրջանավարտներին, ուսուցիչներին, ծնողներին այս անմոռանալի օրվա կապակցությամբ և մաղթում անսահման երջանկություն ու հաջողություններ:

 

ՀՀ կրթության և գիտության նախարարության մամլո ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031