Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Ղուկասյանի ընտանիքը դատարան կներկայանա սգահան լինելուց հետո

Մայիս 23,2013 20:26

Ինչպես տեղեկացրել ենք, 27-ամյա Կարեն Եսայանի սպանության գործով տեւական ժամանակ որպես վկա չներկայանալու պատճառով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը պատրաստվում էր բերման ենթարկել Վարդան Ղուկասյանի ընտանքին՝ մեծ եղբորը, նախկին քաղաքագլխին ու նրա ավագ դստերը:

Հիշեցնենք, որ Կարեն Եսայանը Վարդան Ղուկասյանի մեծ դստեր`Մանյայի փեսացուն էր, որին դաժանաբար սպանեցին նշանադրության օրը, եւ սպանության մեջ կասկածվում է Անիի նախկին ոստիկանապետի որդին` Հարություն Սարգսյանը, ով ըստ մեղադրանքի, խանդի հողի վրա է կատարել հանցագործությունը:

Ղուկասյանները գրություն էին ուղարկել դատարան` խնդրելով հիմք ընդունել նախաքննական ցուցմունքը, քանի որ չեն ուզում առերեսվել Անիի նախկին ոստիկանապետի որդու հետ, կընկնեն հոգեկան ծանր սթերսի մեջ: Սակայն ամբաստանյալի շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը երեկվա դատական նիստին միջնորդեց բերման ենթարկելու որոշում կայացնել: Դատարանը, ըստ էության, համաձայնեց` հորդորելով մեկ օր եւս սպասել, քանի որ Ղուկասյանների ընտանիքի անդամները հենց այսօր`ամսի 23 –ին էին դատակոչված դատարան: Ղուկասյանները այսօր դատարան ներկայանալու փոխարեն մի նոր գրություն էին ուղարկել: Նրանք պատճառաբանել էին, որ չեն գալու եղբոր` Անդրանիկ Ղուկասյանի մահվան պատճառով, եւ որ կներկայանան հաջորդ դատական նիստին: Հաջորդ դատական նիստը նշանակված է հունիսի 4-ին, ժամը 12.00-ին:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031