Մի քանի տարի հայկական երաժշտական խմբում դափ նվագելուց հետո Արա Թափուզյանն իր երաժիշտ ընկերներին ասաց, որ ուզում է մեղեդիական գործիք նվագել խմբի համար: Գրում է «Հոումթաուն լայֆ» պարբերականը Միչիգան նահանգի Ֆարմինգթոն Հիլզ քաղաքի բնակիչ Արա Թափուզյանի մասին ակնարկում:
Թափուզյանը քանոն գնեց, բայց քանի որ տեղացիներից ոչ ոք չէր կարող նրան նվագել սովորեցնել, նա ինքնուրույն գլուխ հանեց:
«Ոչ ոք քանոն չէր նվագում այստեղ, ես չունեի ուսուցիչ: Ես հազարավոր երգեր լսելով եմ սովորել նվագել»:
Երբ նա փոքր էր հայկական քնարական երաժշտությունը միշտ նրա շուրջն էր: Նա հիշում է, որ գինետներից մեկում ամեն հինգշաբթի եւ ուրբաթ հայկական երաժշտություն էին նվագում, ինչպես նաեւ հիշում է եկեղեցիում լսած երաժշտությունները:
«Հավանաբար ես վերջին սերնդից եմ, որն այդպիսի երաժշտության մեջ է», – ասում է նա:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ