Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցարարները մտան ԱԺ ու հեռախոսազանգից հետո դուրս եկան

Մայիս 23,2013 19:48

ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանի հետ բանակցությունների արդյունքում քիչ առաջ ԱԺ-ի դիմաց հավաքված ու գազի սակագնի բարձրացման դեմ պայքարող հասարակական կազմակերպությունների հինգ ներկայացուցիչներին թույլ տվեցին մասնակցել գազի սակագնի վերաբերյալ ԱԺ-ում այս պահին ընթացող փակ նիստին:

Րոպեներ անց հ/կ ներկայացուցիչները դուրս եկան ԱԺ-ից: Իրավաբան Մերի Խաչատրյանը նախ հարցրեց ցուցարարներից՝ ով է զանգահարել իրեն: Նա պատմեց, որ երբ ԱԺ-ում էր, զանգ ստացավ, զանգի հեղինակը ներկայացել է ներքեւում սպասող ցուցարար եւ պնդել, որ ներքեւում սպասող ակտիվիստները միաբերան պահանջում են ներքեւ իջնել: ԱԺ-ից իջնող հ/կ ներկայացուցիչները նաեւ դժգոհեցին, որ իրենց ԱԺ էին տարել ոչ թե որպես քննարկման մասնակից, այլ՝ դիտորդ: Նրանց հատկացրել էին լրագրողների համար նախատեսված վայրը, որտեղից նրանք միայն կարող էին հետեւել քննարկմանը եւ դիրքորոշում հայտնելու հնարավորություն չէին ունենալու:

Ցուցարարների մի մասը քիչ առաջ հեռացավ, իսկ մյուս մասը շարունակում է սպասել ու դժգոհել գազի սակագնի բարձրացման նախաձեռնությունից՝ վանկարկելով թան-կա-ցում:

Մ. Խաչատրյանը նաեւ դժգոհեց ԱԺ հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատանքից՝ պնդելով, որ նրանք էին տարածել, թե փակ քննարկում է լինելու, իսկ վերեւում իրենք ոչ թե քննարկում, այլ նիստի անցկացում են տեսել:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031