Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՀայՌուսգազարդը» բարեգործությո՞ւն է անում (Տեսանյութ)

Մայիս 23,2013 18:03
hayrusgazard

Գագիկ Մակարյանի կարծիքով, «ՀայՌուսգազարդը» ոչ թե բարեգործություն է անում, այլ իր համար ավելի լավ պայմաններ է ստեղծում

 Վերջերս Aravot.am-ի հետ զրույցում Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանն ասել էր, որ  «ՀայՌուսգազարդը» 36-40% շահութաբերությամբ է աշխատում ուրեմն պետք չէ, որ իրենք ձգտեն իրենց այս շահութաբերությունն ամեն տարի պահպանել, թող մի քիչ էլ նվազեցնեն: Անկախ նրանից, թե այս երկրի էկոնոմիկան ոնց է փոխվում, իրենք ուզում են միշտ նույն շահութաբերությունն ունենալ: Իրենք էլ պետք է մյուսների նման նվազեցնեն, իջնեն 15-20-25%-ի: Ես գտնում եմ, որ հանձնաժողովում մենք բոլորս պետք է լրջորեն այս խնդիրը բարձրացնենք եւ թանկացմանը դեմ լինենք»:

Այսօր Aravot.am-ը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանից հետաքրքրվեց, թե որքան է կազմում «ՀայՌուսգազարդի» շահութաբերությունը, եւ արդյոք հնարավոր է այս ընկերության շահութաբերությունը նվազեցնել, ինչի հաշվին գազի գինը մի փոքր ավելի էժան կլինի:

Պարոն Բաղրամյանի խոսքերով` «Շահութաբերությունը հաշվարկվում է ըստ մեթոդաբանության ամբողջ իր կատարված ներդրումների վրա 10% հարկումից առաջ: Այսինքն` ընկերությունն  իր դրած գումարի դիմաց ստանում է մաքուր 8%, եթե դուք նման բիզնես կանեիք Հայաստանում եւ փող կդնեիք, պատրաստ ենք ավելի նվազեցնել շահույթը, բայց դա այն մինիմալ շահույթի տոկոսն է, որն իր սակագնում ներառված է: Եթե ուսումնասիրենք մեր հայաստանյան շուկան` վարկերի եւ կապիտալի շուկան, թե ի՞նչ գումարով ու տոկոսով կարելի է վարկ վերցնել, կարելի է հասկանալ` դա նվազագույն թիվն է` 8%-ը կապիտալ ներդրումներ անելու համար»:

«168 ժամ» թերթի լրագրող Բաբկեն Թունյանն էլ նկատեց, որ հայաստանյան պայմաններում դա ավելի շատ բարեգործության է նման:

Մանրամասն` տեսանյութում

Գագիկ Մակարյանն էլ թերահավատորեն մոտեցավ «ՀայՌուսգազարդի» ներկայացրած շուհութաբերության ցուցանիշին: Պարոն Մակարյանի խոսքերով` «Փաթեթում գրված է 9 միլիարդ դրամ, մոտ 25 միլիոն դոլար, եւ դա հանձնաժողովն է որոշում: Բայց կարծում եմ, որ մեզ «ՀայՌուսգազարդը» ոչ թե այդ թվով է խճճում, այլ այն բլոր հաշվարկներում, որոնք ներկայացրել է իր 790 էջանոց փաթեթում: Կարծում եմ նա շա¯տ ավելի պահեստային   միջոցներ է գործարկում` տարբեր մոդեռնիզացիայի կամ կորուստների մեջ, այնտեղ կորուստների կատեգորիաներ կան, որոնց ստուգումը, հասանելիությունն ու թափանցիկությունը  ստուգման կարիք ունի: Ես կարծում եմ «ՀայՌուսգազարդը իր համար ստեղծում է  հնարավորություններ ավելի լավ պայմաններով աշխատելու համար»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031