Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւր է կորել Տավուշի մարզպետի թիվ 52-Ա որոշումը

Մայիս 23,2013 17:55

Կրճատումը կատարվել է, սակայն  որոշումը  չկա

Նախկինում  հայտնել ենք, որ մայիսի 15-ին Տավուշի մարզպետի որոշմամբ կրճատվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի 28 աշխատակից:  Կրճատման պատճառը բուժհիմնարկի ֆինանսական վատ վիճակը, ունեցած պարտքերն են: Կրճատված աշխատողները գրավոր բողոքով դիմել են մարդու իրավունքների պաշտպանի Իջեւանի գրասենյակ: Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի տնօրեն Աշոտ Գյոզալյանը մեզ հայտնել էր, որ կրճատված հաստիքների ցանկը հաստատվել է   Տավուշի  մարզպետարանում ստեղծված մասնագիտական խմբի կողմից:  Մեր աղբյուրները հայտնեցին, որ մայիսի 22-ին կրճատված աշխատողներից 5 հոգի, մայիսի 23-ին եւս 5 հոգի  հանվել են կրճատվածների  ցուցակից: Այս տեղեկության հավաստիությունը ստուգելու համար զանգահարեցինք Տավուշի մարզպետարանի սոցապ եւ առողջապահության վարչության պետ Կարինե Դովլաթբեկյանին: Վերջինս ասաց,որ մեր հարցը գրավոր ուղարկենք մարզպետարանի  լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին: Զանգահարեցինք Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի տնօրեն Աշոտ Գյոզալյանին: Նա ասաց, որ ի սկզբանե կրճատվողները եղել են ոչ թե 28, այլ՝ 18 հոգի,որ այդ  28 թիվը ներառում է  ֆիզիոլոգիական արձակուրդի մեջ գտնվողներին, նաեւ ընտանեկան բժշկի գործունեության ծավալած աշխատակցին:  Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի մայիսի 14-ի թիվ 52-Ա որոշումը, որի հիման վրա կրճատվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի հաստիքները, մարզպետարանի ինտերնետային կայքում( www. Tavush. gov.am) տեղադրվել է առանց հավելվածի, ուր պետք է նշված լինեին կրճատվող հաստիքները: Այժմ թիվ 52-Ա  որոշումն էլ է հանված մարզպետարանի  կայքի «Իրավական ակտեր» բաժնից:

 Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031