Սիրիայում այս շաբաթասկզբին եւս մեկ հայ է առեւանգվել: 70-ամյա սիրիահայ գրող Հակոբ Միքայելյանն առեւանգվել է Հալեպից Լաթաքիա տանող ճանապարհին ծայրահեղ իսլամիստական մի խմբավորման կողմից:
Հայաստանի արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ` առեւանգողները Միքայելյանին իջեցրել են ավտոբուսից` հայտնելով, թե նրան պետք է երեք ամսով բանտարկեն:
Ըստ չճշտված լուրերի` Միքայելյանի առեւանգման եւ բանտարկման պատճառը նրա իշխանամետ կեցվածքն է. գրողը մասնակցել է իշխանական ցույցերին:
«Ազատություն» ռադիոկայան