«Գազը թանկացնեք, հարկերը չենք մուծելու», «Ապահով Հայաստանում գազը թանկացնում եք, ո՞ր ինչ անեք», «Գազի խողովակները կգլորենք ձորը», այս ցուցապաստառներով այս պահին Ազգային ժողովի դիմաց համախմբվել են մի քանի տասնյակ քաղաքացիներ եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նրանք դժգոհում են գազի գնի բարձրացման որոշուման դեմ:
«Խնդիրն այն է, որ շատ քիչ թվով մարդիկ են դուրս գալիս պայքարի: Եթե այսօր դուրս գան բոլոր նրանք, որոնք տուժելու են գազի գնի բարձրացումից եւ ոչ թե նախընտրեն լռել կամ արտագաղթել, ապա այդ պայքարը կտա իր արդյունքը: Կառավարությւոնը կմտածի ինչպես իջեցնի գազի գինը: Մարդիկ դեռ նախընտրում են փախնել, բայց պետք է դուրս գան փողոց պայքարելու »,- ասաց քաղաքացի Արգիշտի Կիվիրյանը:
Ի դեպ, ցուցարարների տեղեկացմամբ այսօր ԱԺ նիտի ավարտից հետո ԱԺ-ի նախագահի, վարչապետի, էներգետիկայի նախարարի եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի մասնակցությամբ գազի սակագների բարձրացման հարցով փակ նիստ է անցկացվելու:
Կարդացեք նաև
Ցուցարները պահանջում եմ, որպեսզի ցույցի մասնակիցներից գոնե երկուսը բարձրանան, մասնակցեն այդ նիստին:
Մանրամասները` շուտով:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ