Ֆուտբոլային ասոցիացիաների եվրոպական միությունը որոշել է վերստուգել վերջին հինգ տարում ֆուտբոլիստներից վերցրած դոպինգ նմուշները:
Կազմակերպության ծրագրերի մեջ մտնում է նաեւ այսուհետեւ ֆուտբոլիստներից փորձանմուշներ վերցնել միջազգային բոլոր հանդիպումներում, այլ ոչ միայն Եվրոպայի առաջնություններում, ինչպես սահմանված է ներկայումս: Այս ամենից բացի, ՈՒԵՖԱ-ն սկսել է նաեւ ֆուտբոլիստների կենսաբանական անձնագրեր ներդնելու գործընթացը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ