Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի նախկին տեղակալ Դավիթ Մուրադյանը: Ըստ նախնական տեղեկությունների՝ քրեական գործի նախաքննության ժամանակ պարզվել է, որ Դ. Մուրադյանը 2012թ. փետրվարից մինչեւ դեկտեմբեր դատապարտյալ Արտակ Հակոբյանից եւ նրա կնոջից՝ Հայաստան Հակոբյանից պատժի կրումից վաղաժամկետ ազատելու համար պահանջել եւ ստացել է 14.000 ԱՄՆ դոլար: Բացի դրանից, նույն հարցի համար Արտակ Հակոբյանի ծանոթների միջոցով ձեռք է բերել 540000 դրամի կահույք: Նախաքննությունը շարունակվում է: