«Գազի սակագները ճշգրտվում են եւ դոլարին համարժեք դրամով են ներկայացվում` դոլար անգամ փոխարժեքի մեծությունը». Սակագնային քաղաքականության վարչության պետ
«Ինձ համար հասկանալի չէ, թե ինչո՞ է մատակարարվող գազն ավելի բարձր կալորիականությամբ` 8200: Ես պարզ թվաբանություն արեցի. 8200 կիլոկալորիան բաժանեցի 7900-ի, որն ընդունված է միջազգային շուկայում, ստացա 1,04 գործակից, բազմապատկեցի 270 դոլարի` սահմանի վրայի արժեքին, ստացա 280 դոլար: Հիմա հարց է ծագում` 10 դոլարն արդյոք «Տրանսգազը» ներառե՞լ է գնի մեջ, եւ մենք ավել 10 դոլար ենք վճարում ու մեզ պետք չէ այդ կալորիան, այսինքն՝ այդ 70 միլիոն դոլարը որտե՞ղ է կորում»,-այսօր «Մեդիա կենտրոնում» նման հարց բարձրացրեց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:
Քննարկմանը ներկա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին
Բաղրամյանն այս հարցին ի պատասխան ասաց, որ ռուսական կողմի հետ բանակցությունների արդյունքում կալորիայի հարցն ընդհանրապես հանված է. գազի կալորիայի ճշգրտումով, այլեւես մինչեւ 10 հազար խորանարդ մետր սպառողները չեն վճարելու կալորիականությամբ:
Կարդացեք նաև
Մանրամասները` տեսանյութում
Գագիկ Մակարյանը մեկ այլ հարց էլ բարձրացրեց.«Ես փաստաթղթերում նաեւ նկատեցի, որ գազի սակագինը հաշվարկվում է յուրաքանչյուր ամսվա Կենտրոնական բանկի դոլար- դրամ արժողության միջին գործակցով: Ես ուզում եմ հարցնել, երբ վճարման կտրոնները ներկայացնում են, ամեն անգամ այդ հաշվարկը ներառվո՞ւմ է, թե` ոչ»: Այս հարցին ի պատասխան էլ, հանձնաժողովի ներկայացուցիչն ասաց` «Սակագները ճշգրտվում են եւ դոլարին համարժեք դրամով են ներկայացվում` դոլար անգամ փոխարժեքի մեծությունը»:
Մանրամասները` տեսանյութում
Հարցին էլ թե` որքան է կազմում ռուսական գազի ծավալը հայկական էլեկտրաէներգիայի ստեղծման մեջ, քանի որ գազի գնի վերանայման հայտ ներկայացնելուց հետո, անմիջապես հետեւեց էլեկտրաէներգիայի սակագների վերանայման հայտը, եւ արդյոք պետք է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը: Պարոն Բաղրամյանի վստահեցմամբ, անկախ գազի հայտ ներկայացնելուց, էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման խնդիր եղել է.
«Վերանայման որպես հիմք, իհարկե, ռուսական գազն է: Էլեկտրաէներգիայի 30%-ն ապահովում են ջերմաէլեկտրակայանները, բայց միայն սրանով չէ պայմանավորված, կան բազմաթիվ գործոններ` փոխարժեքի բարձրացումն է, համակարգում կապիտալ ներդրումներն են, էլեկտրաէներգիայի հաշվեկշռի փոփոխությունն, ամեն դեպքում էլեկտրաէներգիաի վերանայման խնդիր կար»: Դիտարկմանը, որ մենք ունենք ՀԷԿ-եր, ատոմակայան, միթե նման ռեսուրսներ ունենալով պետք է թանկացնել էլեկտրաէներգիան, պարոն Բաղրամյանն ասաց. «Պետք է նայել թե ի՞նչ գնով ունենք այդ ռեսուրսները, զարգացնում ենք ՀԷԿ-երը, բայց այնքան էլ էժան էլեկտրաէներգիա չենք ստանում, փոքր ՀԷԿ-երի զարգացումը ապահովելու համար արտոնյալ սակագներ են, ատոմակայանի գինն էլ շուրջ 10 դրամ է, այնքան էլ էժան չէ: Այստեղ էլ խնդիրներ կան, օրինակ փոխարժեքի բարձրացումն ազդում է միջուկային վառելիքի ձեռք բերման արժեքի վրա: Կան անվտանգության խնդիրներ, որոնք մենք ստանձնել ենք ՄԱԳԱՏԵ-ի առաջ, այդ ծախսերն էլ պետք է փոխհատուցվեն»:
Մանրամասները` տսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Իսկ երկու խայտառակությունների ժամանակ, որը ընտրություն կոչեցին՝ 5-10 հազար դրամով իրենց վաճառողները մտածու՞մ էին գազի թանկացման մասին: Այդ գումարը ազնիվ աշխատավարձով
ապրող մարդիք որտեղի՞ց էին բաժանում: Ինչու՞ այդ հարցը ոչ ոք իրեն չտվեց: Սա այն դեպքն է,
երբ ժողովուրդը գրե թե նույն չափ հանցագործություն կատարեց, որքան կազմակերպիչները: Ինչ
վերաբերվում է վերջիններին ,,բոլոր առումներով,, կատարեցին հոկտեմբերի 27-ի, մարտի 1-ի չափ
զարհուրելի ևս մի հանցագործություն, որը ժողովուրդը որքան շուտ հասկանա, այնքան շուտ կների
իր հանցանքը՝ իր հանդեպ: Իսկ այդ հանցանքի համար պետք է պատասխան տան գլխավոր
հանցագործները արդար դատարանի առջև, որը մոտ ժամանակներս կձևավորվի: Այդ համատարած
անբարոյականության արդյունքն է այս համատարած լռությունը, քանի որ մեծամասնությունը իր
մեղքը գիտի, որ իրեն գնել են, և ինքը արդեն գնված է՝ ստրուկ, մորթապաշտ, ծառա,: