Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Անչափահասներին հրավիրում են «սթրիփ» ակումբ` «վերջին զանգի» երեկոյի

Մայիս 23,2013 16:49

«Մայիսի 24-ին` այս ուրբաթ, յուրովի վերջին զանգ գիշերային ակումբում: Ավարտական երեկո և դիմակահանդես «Պաֆոս» ակումբում: Մենք ձեզ սպասում ենք: Մուտքը` բոլորին 4000 դրամ: Եկեք դիմակով կամ աշակերտական հագուստով և ստացեք կոկտեյլ անվճար»,-այսպիսի բովանդակության հրավեր է ուղարկվել ֆեյսբուքյան շուրջ 3 հազար օգտատերերի, որոնց շարքում մեծ թիվ են կազմում նաև դպրոցականները, ինչպես նաև Երիտասարդ պատմագետների ակումբի խմբի օգտատերերին: Aravot.am-ի հետ զրույցում Երիտասարդ պատմագետների ակումբի շրջանավարտ Էլլա Սիմոնյանը ներկայացրեց, թե մասնավորապես ինչ է տեղի ունեցել. «Երեկ գիշեր մեր ակումբի մի շարք երեխաներ հրավեր են ստացել`իրենց «վերջին զանգն» այնտեղ անցկացնելու համար: Նրանց PR մենեջերը`Անժելա Մարտիրոսյանը, գրել է, եթե դպրոցական հագուստով ներկայանան, ապա հնարավոր են անվճար կոկտեյլներ: Մեր  երեխաներից մեկը գրել է նրան, թե ի՞նչ եք անում, մենք անչափահաս ենք: Իսկ նա պատասխանել է, թե դուք միայն կրթությամբ եք զբաղված, իսկ մենք փող ենք աշխատում: Շատ անչափահասների է գնացել հրավերը, ուստի մեր նպատակն է կանխել և պախարակել այս երևույթը բոլոր հնարավոր ձևերով»: Ավելին, Ա. Մարտիրոսյանը զարմացել է, որ երիտասարդ պատմագետների ակումբի անդամներից մեկը վրդովվել է, թե ինչու են իրենց նման բովանդակության հրավեր ուղարկում,  քանի որ իրենք անչափահաս են: Ու գրել է. «Երևի առաջին անգա՞մ էիք լսում սթիփ ակումբների գործունեության մասին…միգուցե մտնեք google և փնտրեք սթրիփ ակումբ բառը ու տեսնեք ինչ գործունեություն է դա և ինչ է ներառում»:

Նշենք, որ Երիտասարդ պատմագետների ակումբի անդամներն այս մասին գրել են նաև ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջին:

ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը տեղյակ չէր այս միջադեպի մասին: Նրանից հետաքրքրվեցինք` ի՞նչ մեխանիզմներ են կիրառվելու, որպեսզի «վերջին զանգի» օրը վերահսկվի, թե ինչով են զբաղված շրջանավարտները: Նա տեղեկացրեց, որ շրջաբերականներ են ուղարկվել բոլոր դպրոցներ ու մանրամասնեց. «Ոստիկանությանը տրված են բոլոր դպրոցների հասցեները, բոլորը կապվել են տնօրենների հետ և գիտեն, թե որտեղ են գտնվելու երեխաները: Մենք վաղը կոնկրետ ավագ դպրոցներին հրավիրել ենք Ազատության հրապարակ, որտեղ ԿԳ նախարարն ու քաղաքապետն են ներկա գտնվելու և միջոցառում անցկացնելու: Ուստի ավագ դպրոցի շրջանավարտների մեծ մասը գալու է հենց այդտեղ: Չեմ կարծում, որ որևէ այլ տեղ գնան, քանի որ դպրոցի տնօրենները, ուսուցիչները և ծնողները տիրապետում են ինֆորմացիային, թե վաղն իրենց երեխաներն ուր են լինելու»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Անկեղծ ասած չհասկացա թե ինչպե՞ս են անցկացնելու վերջին զանգի արարողությունը: Վերջին
    զանգը՝ հպարտություններից մեկն է, որ իմ Հայի գեղեցիկի օրինակը արտահայտված է մեր նամուսով ու թասիբով որդիների վերաբերմումքը՝ իրենց ուսուցիչներին,՝ համադասարանցի աղջիկներին,՝ առանց որևէ կոկտելների և այլ զիբիլի: Որ այդ երեկոն լինի մեր Հայ և արտսսահմանյան գրողների լիրիկական ստեղծագործոեթյունների մի գեղեցիկ երեկո, առանց լկտիության ու լպիրշության, և իհարկե՝ ալկոհոլի: Որով և ընդիմանանք եվրոպական արժեքների անառակաբարո բարքերին:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031