Լրահոս
Օրվա լրահոսը

Վազգեն Խաչիկյանի գործով վկան լրագրող է

Մայիս 23,2013 16:40

Xachikyan_03 Xachikyan_02Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ շարունակվեց  աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի,Աշոտ Աբրահամյանի, Հովհաննես Գրիգորյանի, Վիգեն Գեւորգյանի, Վահագն Խաչատրյանի, Սամվել Էլբակյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Սարգիս Սարգսյանի, Համլետ Մարտիրոսյանի, Հրանուշ Դանիելյանի, Բագրատ Մուրադյանի եւ Արմեն Խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը:

Այս մարդիկ մեղադրվում են Հանրապետական կուսակցության անդամ Վազգեն Խաչիկյանի հետ կենսաթոշակառուների եւ հանգուցյալների երբեմնի կենսաթոշակները յուրացնելու համար:
Դատարանն այսօր լսեց տասը վկայի, ընդհանուր, մինչ օրս հարցաքննվել են եւ դատարան ներկայացել երեսունյոթ վկա:
Վկա, լրագրող Վահան Վարդանյանն ամբաստանյալներից ճանաչում էր միայն Վազգեն Խաչիկյանին: Խորհրդարական նախկին լրագրողն ասաց, որ նախաքննության ժամանակ հրավիրվել է քննչական բաժին:
Նա մորաքրոջ բնակարանն է զբաղեցրել, երբ բացակայել է քաղաքից: Մորաքույրը լիազորագիր իրեն չի տվել, սակայն նա տեղեկացել է քննչական բաժնում, որ մորաքրոջ կենսաթոշակի գումարները յուրացվել են:
Վկա Գրիշա Էվաջյանը ութ տարի առաջ գտնվել է Մոսկվայում: Աղջկա ամուսնու հանկարծակի մահվան հետ կապված՝ եկել է Հայաստան: Երբ իրեն սգո արարողության հետ կապված գումար է անհրաժեշտ եղել, գնացել է կենսաթոշակը ստանալու:
Պարզվել է՝ կենսաթոշակը չկա: Նրան ուղարկել են Սախարովի հրապարակի վրա գտնվող շենքը, որտեղից էլ Հանրապետության հրապարակի վրա գտնվող վարչություն: Նա ստացել է երկու հարյուր հինգ հազար դրամ, որի տակ ստորագրել է, ապա չորս հարյուր հազար դրամ, որը նրան տրվել է առձեռն:
Մեկ այլ վկա՝ Արմեն Նիյազյանն ասաց, որ յուրացվել էր զոքանչի կենսաթոշակը:
Զոքանչը գտնվել է արտերկրում: Սոցիալական ոլորտի պատասխանատուները չէին խնայել ոչ միայն այս վկայի զոքանչին, այլ մյուս վկաներից Հակոբ Սարգսյանի՝ Բուլղարիա մեկնած մորը, Սաթենիկ Առաքելյանին, նրա ԱՄՆ մեկնած մորը, Նաիրա Նիկողոսյանին` նրա Գերմանիա մեկնած տատին, Անժելիկա Շալջյանին,  որի հանգուցյալ մայրը, սակայն …շարունակել է կենսաթոշակը ստանալ:
Դատավոր Մխիթար Պապոյանը վկաների հարցաքննությունն ավարտվելուց հետո հայտնեց, որ գրավոր դիմելու է ամբաստանյալ Բագրատ Մուրադյանի հետ կապված քրեակատարողական հիմնարկ. որեւէ մեկը չառարկեց, որ նրա Ծաղկաձորի անշարժ գույքի հետ կապված քաղաքացիական գործարք կատարելու նպատակով դատարանը թույլատրի: Ի դեպ, նախաքննության ժամանակ արգելանք դրվել է այդ գույքի վրա, որը հետագայում հանվել էր:
Դատական ողջ նիստի ժամանակ Վազգեն Խաչիկյանի ձեռքից ու հայացքից չդադարեց «բացակայել» «Bazis English Qrammar» գիրքը: Թե ինչ կապ ուներ գիրքը կենսաթոշակների, հանգուցյալների, մեղադրական եզրակացության հետ, անհասկանալի էր:
Դատական հաջորդ նիստը նշանակվեց հունիսի վեցին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031