Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ահարոն Ադիբեկյանն առաջարկում է ստեղծել ագրոապահովագրությամբ զբաղվող հատուկ հանձնախումբ

Մայիս 23,2013 15:07

 «Գյուղատնտեսությունը ամբողջ երկրում ամենառիսկային ոլորտն է, ռիսկերից են երաշտը, կարկուտը, ցրտահարումները, սերմերի անորակությունը: Կան շուրջ տասը ռիսկեր, որոնք ենթակա են ագրոապահովագրության»,-այս մասին այսօր «Նոյյան տապան» լրատվական կենտրոնում ասաց  «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը:

Բանախոսի փոխանցմամբ` պաշտոնական տվյալներով Հայաստանում կա 400 հազար գյուղատնտեսական տնտեսություն, որից գործում  է միայն 200-250 հազարը, իսկ նրանց հիմնական սպառողը Երևանը, Գյումրին և Վանաձորն են: «Ունենք նաև երեք հարյուր պահածոյացման գործարաններ, բայց գործում են միայն մի քանի տասնյակը: Հայաստանն իրենից 7 աշխարհագրական գոտի է ներկայացնում և մեր երկիրը գտնվում է անապատային վտանգի տակ»,-ընդգծեց սոցիոլոգը:

Վերջինիս խոսքով` ռիսկից է կախված  նաև գինը, համեմատական անցկացնելով բանանի և կեռասի միջև, որը տեղական արտադրության է:

Ահարոն Ադիբեկյանն ասուլիսի ընթացքում առաջարկով դիմեց ՀՀ վարչապետին` ստեղծել ագրոապահովագրությամբ զբաղվող հատուկ հանձնախումբ:  Համաձայն «սոցիոմետր»-ի իրականացրած ուսումնասիրությունների` եթե 300.000 ֆերմերից տարեկան 20 դոլար հավաքվի և մուծվի որևէ ապահովագրական ընկերություն, պետությունն էլ  իր հերթին ավելացնի 6 միլիոն դոլար, գյուղատնտեսական վնասների զգալի մասը հնարավոր կլինի փոխհատուցել: «Այս մասին ես դեռ 1999 թվականին էի բարձրաձայնել: Մեզ մոտ տարեկան վնասները չեն գերազանցում 1-2 մլն դոլարը, այսինքն՝ գումարների մի զգալի մասն ընկերությունը կծախսի իր ներքին ծախսերի համար, մի մասն էլ կլուծի գյուղատնտեսական զանազան խնդիրներ: Այն տնտեսությունները, որոնք կարողանան խուսափել ռիսկերից, ապա ևս պետք է ապահովագրվեն, որպես խրախուսանք»,-հավելելով, որ երկրում առկա ապահովագրական ընկերությունները չեն զբաղվում ագրոապահովագրությամբ, քանի որ ռիսկերը մեծ են:

Նա միաժամանակ չհամաձայնեց վարչապետի այն հայտարարության հետ, որ գյուղացին պետք է վաճառի իր բերքն առանց միջնորդի, ասելով`«Դա կնվազեցնի աշխատանքի արդյունավետությունը: Նման բան աշխարհում չկա, միշտ միջնորդ է գտնվում»:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031