«Գոնե եթե թույն եք օգտագործում, մաղձոտ մի եղեք, մեղվի թույն օգտագործեք: Ուզում եք ժողովրդին ցույց տալ, թե ես էնքան դուխով եմ, որ կարող եմ սա ասել, նա ասել: Չի կարելի: Ես գոհ եմ իմ գործընկերոջից` Վահան Հովհաննիսյանից, որ մեծարեց հանրապետության նախագահին, թե մենք ի՞նչ կլինեինք, եթե նախագահը չլիներ… բա դու՞ք ինչ կլինեիք»,- այսօր ԱԺ-ում կառավարության ծրագրի մասին ՀՀԿ խմբակցության տեսակետը ներկայացնելիս՝ ասաց խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Նա վստահեցրեց, որ իր «շուլուխը» Վահանի հանճարին վնաս չի:
Նա նաեւ մի քանի խոսք ասաց «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանին, որը երեկ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ գլխավոր դատախազին խարդախ ու խաբեբա էր անվանել. «Ի՞նչ է նշանակում պետության դերակատարներին վանկարկելով՝ իբրեւ թե ժողովո՜ւրդ, տեսեք գլուխս ինչքան մեծ ա: Երկրի գլխավոր դատախազից դժգոհ են լինում միայն հանցագործները, եւ այդ առաքինի տիկնոջը պետք է սովորեցնել, որ ԱԺ-ն մայրուղի չի, որ մեքենա կանգնեցնեն ու մեքենաները չկանգնեն՝ դրանից նեղանան»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև
Այս մարդը,՝ խոսում է գիտակցությունը կորցրած: