Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԲՈՀ-ը զոռբայության օջախ է»

Մայիս 23,2013 14:54

Արձագանք՝ հարցազրույցին

«Առավոտի» մայիսի 16-ի համարում տպագրված «Կառավարությունը պետք է հրաժարվի գիտական ներուժը օտարումից» վերնագրով հարցազրույցում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի պրոֆեսոր Սիներիկ Հայրապետյանը իրավացիորեն նշում է, որ ԲՈՀ-ը ստանձնել է խոտան գիտական աստիճաններ եւ կոչումներ շնորհող ֆաբրիկայի դեր: Մեր կողմից ավելացնենք, որ ԲՈՀ-ը տգիտության, կոռուպցիայի եւ զոռբայության օջախ է:

Եթե ԲՈՀ-ը տգիտության օջախ չլիներ, ապա ԵՊՀ Կենդանաբանության ամբիոնի դասախոս Է. Եղիազարյանին շինծու ատենախոսության համար երկու մասնագիտության գծով (կենդանաբանություն եւ էկոլոգիա) չեն շնորհի Կենսաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:

Սկսած 2009թ.՝ 27-ից ավելի դիմում-բողոքներում, հրապարակված 9 հոդվածներում, որից 2-ը՝ «Առավոտ» թերթում, հայտարարել եմ, որ ԵՊՀ Կենսաբանության ամբիոնի դասախոս Է. Եղիազարյանը, չունենալով սեփական գիտական ուսումնասիրություններ, սակայն ունենալով դոկտոր դառնալու ախորժակ, հովանավորներ եւ միջոցներ, խարդախությունների, գրագողությունների ճանապարհով ստեղծել է շինծու ատենախոսություն եւ ԲՈՀ-ի 036 խորհրդում «պաշտպանել» այդ խոտանը եւ հասել իր ստոր նպատակին: Է. Եղիազարյանը ռուս կենսաբան Ա. Կուզմինի «իպՎվՏՉՏՊվօպ ոօՉՔպչՏ հհՀ» գրքից արտագրել է Հայաստանում տարածված յոթ տեսակի երկկենցաղների մասին գրված ամբողջ նյութը՝ 67 էջ (30-91 եւ 302-307): Առավել խայտառակություն է այն, որ գրագողը արտագրել է նաեւ նշված գրքի գրականության ցանկը, իսկ 6 էջ արտագրել է իմ եւ Ա. Հայրապետյանի հոդվածից: Ես ԲՈՀ-ի նախագահից խնդրել եմ ստեղծել հանձնաժողով, ջրի երես հանել կատարված խայտառակությունները եւ պատժել մղավորներին: Պրոֆեսոր Է. Գ. Յավրոյանի ղեկավարությամբ ստեղծված հանձնաժողովը 13.09.2012թ. ՀՀ ԳԱԱ-ին կից 035 մասնագիտացված խորհրդի նիստում հայտարարել է, որ պրոֆ. Լյուդվիգ Մելքումյանի կողմից ներկայացված փաստերը համապատասխանում են իրականությանը եւ Է. Եղիազարյանի աշխատանքը պետք է վերանայել, սակայն անտեսվել է այդ հանձնաժողովի որոշումը եւ կայացվել է այլ որոշում, որ թեեւ Ս. Կուզմինի գրքից փոխառնված (արտագրված) նյութերը ներկայացված են Է. Եղիազարյանի ատենախոսության 32-59, 62-91 էջերում, սակայն դրանից աշխատանքը չի կորցրել իր նշանակությունը, իսկ գրականության ցանկը արտագրելու եւ մյուս գրագողությունների փաստերը անտեսվել են:

Ինձ ասում են, որ 90-ից ավելի մասնագետ դրական կարծիք է տվել այդ աշխատանքին: Իմ պատասխանը հետեւյալն է՝ գիտության համար կարեւորը ոչ թե հեղինակություններն են, այլ փաստերը: Այդ ինչպե՞ս է, որ շատ երկրներում բարձր պաշտոնյաներին գրագողության համար զրկում են իրենց պաշտոններից, իսկ մեզ մոտ նույնիսկ շարքային դասախոսին չեն պատժում:

ԼՅՈՒԴՎԻԳ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

կենսաբանական գիտությունների

դոկտոր, պրոֆեսոր     

Պատրաստ ենք տպագրել բոլոր կողմերի տեսակետները

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031