Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վարչապետը չի պատրաստվում աշխատանքից ազատել Արմեն Երիցյանին

Մայիս 23,2013 14:48

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հարցին՝ ինչո՞ւ Արմեն Երիցյանը հրաժարական չտվեց՝ հակակարկտային կայանների աշխատանքի պատճառով, պատիժներ ինչո՞ւ չեղան եւ հետո էլի ուզում եք հակակարկտային կայաններ ստեղծել, երբ որ դրանք ոչ մի բանի պիտանի չեղան՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը պատասխանեց. «Ձեր տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, որովհետեւ այս տասը օրվա վերլուծությունները, մասնագետների եզրակացությունները, որ ստացել ենք՝ գյուղացիները համաձայն են, որ այս տիպի կարկուտի դեմ հակակարկտային կայանները ոչինչ անել չէին կարող: Այդպիսի կարկուտներ լինում են հազվադեպ: Այդպիսի ուժգնությամբ կարկուտների դեմ դրանք էֆեկտիվ չեն ոչ միայն Հայաստանում, այլեւ զարգացած երկրներում: Եթե կուտակումները կարկտային լինում են միջին ուժգնությամբ, ապա այս հակակարկտային կայանները 100 տոկոսով երաշխավորում են, որ կարկուտը վնաս չի պատճառի: Արմավիրցիները մեր առջեւ այս խնդիրը դրեցին եւ դրեցին շատ սուր, որպեսզի մենք երկրորդ շերտը կառուցենք, որովհետեւ նրանք ասում էին, որ անցած տարիների ընթացքում այդ հակակարկտային կայանները եղել են էֆեկտիվ: Մենք առաջնորդվում ենք մասնագետների մասնագիտական եզրակացություններով: Նախարարությունները իրենց պարտավորությունները  ժամանակին կատարել են՝ ամբողջ ծավալով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031