Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանը՝ Զուրաբյանին. «Էլ խռխռալդ ո՞րն է, դուք զրո եք, առաջին նախագահին երկրորդական դարձրիր»․ (Տեսանյութ)

Մայիս 23,2013 14:37

Գալուստ Սահակյանը ընդդիմությանը քննադատում է, որ չեն գնացել կարկուտը բռնել

Այսօր ԱԺ-ում կառավարության ծրագրի մասին ՀՀԿ խմբակցության տեսակետը ներկայացնելիս խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը խոսեց ընդդիմության ելույթների մասին:

Վահան Հովհաննիսյանը հեգնել էր, որ եթե դուք ամենալավն եք, էլի ինչի՞ եք ուզում մեր հետ համագործակցել: Գալուստ Սահակյանի խոսքերով՝ «Մենք ձեր կարիքը չունենք: Մենք ընդամենը ասում ենք՝ պատրաստ ենք համագործակցելու: Դուք պիտի մեր կարիքն ունենաք: Էլ չեն ասում՝ լավ, մարդկանց փողոցից բերեցինք էստեղ, որ էլի փողոցից խոսե՞ն: Էս Լեւոն  Զուրաբյանը պատմության մեջ մնալու է: Առաջին նախագահին երկրորդական մարդ դարձրեց: Տրամաբանորեն բացիլային քաղաքականությամբ հիմա ուզում են ջերմություն ստեղծել ԱԺ-ում: Հլա որ էդքան խոսում եք, այ էս թիմը էստեղ նստած է, չի ուզում ինչ-որ բան ասել, բա որ հանկարծ էդքանը ուզենան միանգամից շշուկով խոսել, որտե՞ղ է լինելու քո խոսքը, մեր մոտեցումները: Էդ ակտիվ ձեւանալու քաղաքականությունը որտեղի՞ց: Ժողովուրդն ասում է՝ եթե հոգեվարքի մեջ ես՝ մենք բոլորս քո կողքը կանգնած ենք՝ էլ խռխռալդ ո՞րն է: Զրոյի կարգավիճակով գալ զրոյացնել ամբողջ մի իշխանությա՞ն, ամբողջ մի գոծընթացնե՞ր: Լուրջ կլինե՞ս գոնե մի պահ: Էդ որ էդքան խոսում, խոսում, խոսում եք, հլա մի հատ տեսեք դուք որտեղից եք եկել ու որտեղ եք գնում: Բարձրագոչ խոսալով, կառավարությանը դաս տալով, ռունգերը ուռացնելով՝ վերջում էլ ասել գիտեք, կառավարության ի՞նչ գործն է աշխատատեղը: Դրա համա՞ր եք բոլոր աշխատատեղերը վերացրել: Մխիթարանքը նա է, որ եթե այդպես  չլիներ, երեւի ավելի վատ լիներ: Էլ էդպես չի լինելու: Սա կառավարության ծրագիր է, քաղաքականություն է, որտեղ բոլոր հարցադրումները կան: Այլ բան , որ դու դժգոհ ես: Ելույթներից հասկացա, որ կարկուտն ու գազն էլ…էնքան ջերմորեն եք խոսում, ոնց որ կպավ, էլի: Էլի խոսալու բան  ունեք: Վարչապետը ներկայացնում է, թե ինչ է արվելու երկու ուղղություններով: Մարդիկ սկսել են հոխորտալով առաջարկել էն, ինչը վարչապետն է ասում, որ ժամ առաջ գնան ժողովրդի մոտ, ասեն՝ տեսա՞ք՝ ճնշեցինք հաղթեցինք: Տեսա՞ք ինչ արեցինք: Դե գնայիք կարկուտը բռնեիք: Փոխանակ մի առաջարկ անեք, փոխանակ մտածեք:  Գոնե մի ժամանակ կար, որտեղ 3 մարդ էր հավաքվում, գնում կողքները կանգնում էիք: Էսօր էդ էլ չեք անում, որովհետեւ զրո եք: Զրոները ճանապարհ չունեն: Իսկ  մեր թիմը նույն կերպ պիտի գնա, դուք՝ ձեր խոսքով, մենք՝ աշխատանքով: Կաշխատեք՝ կհամատեղենք մեր բոլորի ուժերը, չեք աշխատի՝ ուրեմն անաշխատունակ եք»:

Հաշվի առնելով, որ իր անունն է հնչել՝ Լեւոն Զուրաբյանը պնդեց, որ թույլ տան պատասխանել: Չնայած նրա խոսափողը շատ շուտ անջատեցին, բայց հասցրեց ասել. «Ինձ շատ դուր է գալիս այն հանգամանքը, որ դուք շատ նյարդայնացել եք, որ դուք տարիներ շարունակ սովոր եք նրան, որ գողանաք, ոչ ոք դրա մասին չխոսի, որ հաճույքով անեք դա: Դուք գողանալու եք, չարաշահելու եք եւ լսելու եք դրա մասին ամբողջ ճշմարտությունը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031