Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Սարգսյանը՝ իր, Տարոն Մարգարյանի եւ Գագիկ Խաչատրյանի եկամուտների մասին (Տեսանյութ)

Մայիս 23,2013 14:17

Ինչպե՞ս եք վերաբերվում բարձրաստիճան որոշ պաշտոնյաների ունեցվածքին, մասնավորապես, վերջին ժամանակներում ՊԵԿ-ի նախագահի ունեցվածքի վերաբերյալ դիմեցին էթիկայի հանձնաժողով, Տարոն Մարգարյանի ունեցվածքի վերաբերյալ՝ դատախազություն: Ըստ Ձեզ, նորմա՞լ է, որ  պետական պաշտոնյան այդքան մեծ ունեցվածք կարող է ունենալ, երբ աղքատության այդքան բարձր ցուցանիշ կա երկրում: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում այս հարցին վարչապետ Տիգրան Սարգսյանը պատասխանեց. «Առաջին հերթին, եկեք մի հատ ֆունդամենտալ  փոփոխությունը արձանագրենք ձեզ հետ միասին: Դա այն է, որ մենք սկսել ենք հրապարակել 500 բարձրաստիճան պաշտոնատար անձանց եկամուտները: Հայտարարագրերի  ձեւով ներկայացնում ենք ձեր դատին, եւ այստեղ տեղի է ունեցել հեղափոխական փոփոխություն: Դուք այսօր հնարավորություն ունեք քննարկելու վարչապետի ծախսերը, եկամուտները, ինչ ունեցվածք նա ունի: Դա չափազանց կարեւոր  բան է, եւ դուք կհասկանաք դա: Ասում եք ոչինչ չի տալիս, ես ասում եմ՝ շատ մեծ բան է տալիս, որովհետեւ, եթե տարիներ առաջ մենք սկսեցինք հրապարակել բոլոր խոշոր հարկատուների վճարված հարկերը, դուք տեսաք, թե ինչ ահռելի բան տվեց դա:  Իրականում դա շատ մեծ բան է տալիս, ձեզ հնարավորություն է տալիս վերահսկել պետական անձանց: Սա է այն կարեւոր փոփոխությունը, որ տեղի է ունեցել: Կամաց-կամաց այս մեխանիզմների ներդրման միջոցով դուք կստանաք ձեզ հուզող բոլոր պատասխանները: Միանգամից դա տեղի չի կարող ունենալ: Բայց դուք տեսնում եք, որ մենք ստեղծում ենք մեխանիզմներ, որպեսզի սահմանադրության այն նորմը, որ պետական պաշտոնյաները չպետք է զբաղվեն բիզնեսով, այդ նորմի իրականացման համար ստեղծում ենք մեխանիզմներ: Ես ուրախ եմ, որ դուք  այսօր հնարավորություն ունեք անուն առ անուն քննարկել բոլորին՝ ով ինչ եկամուտ է ստանում, նրանք էլ բացատրություններ են տալիս»:

Խոսելով իր անձնական միջոցների մասին՝ վարչապետը վստահեցրեց, որ դրանք կտրուկ չեն աճել .«Աճել են այնքանով, որքանով բանկային տոկոսադրույքով ավանդները եկամուտներ են բերել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Maxim says:

    Գող, ավազակ, անպետք շներ:

  2. ՀՄ says:

    Միշտ էլ էդպես է եղել ոմանք Գիքոր են դառել, ոմանէ Մարկոս աղա Ալիմյան:
    Հանճարեղ է ասված Նազարի մոտ «թագավոր դառան պրծան, էլ ինչ եք ուզում»:
    Մեխանիզմներ են ստեղծում: Ցավոք արանքում կորչում է երկիրը: Ի վերջ կլինեն այդ մեխանիզմները, բայց չի լինի Հայաստան աշխարհը:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031