ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վերջին խորհրդակցության ժամանակ խոսելով «ատկատների» մասին՝ հորդորել էր վարչապետ Տիգրան Սարգսյանին «մեծերի գլխից բռնել»: Այսօր լրագրողների հետ զրույցում հարցին՝ գործընթացն ի՞նչ փուլում է՝ Տիգրան Սարգսյանը պատասխանեց. «Մեր անկապ պետականության տաիների վերլուծությունը եթե իրականացնեք, ապա կտեսնեք, որ վերջին 5 տարիներին այդ առումով լրջագույն քայլեր են կատարվում: Մենք սկսել ենք մեզանից, մեր կուսակցության անդամից, բարձր պաշտոն զբաղեցրած մարդուց, եւ բացահայտվել են այդ չարաշահումները: Այսօր նա ազատազրկված է»:
Լրագրողները ճշտեցին՝ խոսքը Վազգեն Խաչիկյանի մասի՞ն է՝ վարչապետը պատասխանեց. «Կամ այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց: Այդ բոլոր տեղեկատվությունը հրապարակային է: Իրավապահ դատական մարմիններում բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնատար անձինք կրում են պատասխանատվություն: Այդ գործընթացը եւ նախագահի հանձնարարականը մենք կատարելու ենք»:
Լրագրողների հարցին՝ Դուք արձանագրեցիք, որ կատարվել է մտքի հեղափոխություն, արդյո՞ք դա Գալուստ Սահակյանի ելույթի մասին էր՝ մասնավորապես այն մասով, որ Զարուհի Փոստանջյանը մայրուղում կանգնած չի ու մեքենա չի կանգնեցնում: Վարչապետը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ եթե մենք խոսում ենք մտածողության հեղափոխության մասին, ապա դուք պետք է առաջնորդվեք հետեւյալ սկզբունքով, որ դուք ինքներդ՝ որպես լրագրողներ, պետք է կարողանաք այդ դահլիճում հայտնաբերել ձեզ համար այն կարեւոր փոփոխությունը, որ տեղի է ունենում, ուշադրություն չդարձնել երկրորդային խնդիրների վրա: Եթե դուք այդ հարցում օգնեք եւ տեսնեք, որ լրջագույն քաղաքական երկխոսություն սկսեց խորհրդարանում, գաղափարախոսական բանավեճ, որը միտված է դեպի ապագա, դուք դրա վրա պետք է կենտրոնանաք»: Ըստ վարչապետի, այն, որ ԱԺ-ում հնչելու են տարբեր տիպի մեղադրանքներ, եւ այդ մեղադրանքներին տրվելու են համարժեք եւ համապատասխան պատասխան, դա պառլամենտների բնականոն գործունեության ընթացք է: Նա կոչ արեց լրագրողերին կենտրոնանալ արմատական, ֆունդամենտալ փոփոխությունների վրա եւ հանրության ուշադրությունը սեւեռել միայն այդ խնդիրների վրա:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ