Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Սարգսյանը չի ուզում հեծանիվով գնալ գործի. «Թույլ տվեք, որ ես իմ փոխադրման ձեւերը ինքս որոշեմ»

Մայիս 23,2013 13:59

Ըստ վարչապետի, մարդիկ կան՝ ոտքով են գնում աշխատանքի, մարդիկ կան՝ ուղղաթիռով

Այսօր Aravot.am-ը վարչապետ Տիգրան Սարգսյանից հետաքրքրվեց՝ աշխարհի շատ երկրներ, երբ սոցիալական ծանր վիճակում են լինում, մենք տեսնում ենք, որ այդ երկրների կառավարության ղեկավարները փորձում են սեփական օրինակով տնտեսել որոշակի գումարներ՝ հեծանիվով են գնում աշխատանքի, Դուք ե՞րբ եք պատրաստվում հեծանիվով գնալ աշխատանքի: Վաչապետը պատասխանեց. «Համաշխարհային փորձը շատ բազմազան է: Մարդիկ կան ոտքով են գնում աշխատանքի, մարդիկ կան՝ հեծանիվով են գնում, ոմանք՝  ուղղաթիռներով, ոմանք նախընտրում են տրանսպորտի այլ միջոց: Թույլ տվեք, որ ես իմ փոխադրման ձեւերը ինքս որոշեմ»:

Հարցին՝ հնարավո՞ր է գազի սակագնի բարձրացումը սոցիալական բունտի հանգեցնի, եւ իշխանությունները մեղմ ասած չվայելեն այս 4-5 տարիներին՝ պատասխանեց. «Դուք պետք է վայելեք: Ժողովուրդը պետք է վայելի այս 4-5 տարիները, իսկ իշխանությունները զբաղված են քրտնաջան, նվիրական աշխատանքով: Եթե իշխանությունների մեջ կան մարդիկ, որոնք այդպիսին չեն, նրանցից  պետք է ձերբազատվենք ձեր օգնությամբ»:

Հարցին՝ ինչպե՞ս է, որ արտագաղթողները շատանում են, ուտող բերանները պակասում են, բայց երկրի վիճակը չի լավանում՝ վարչապետը այդ հարցը ոչ կոռեկտ համարեց:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031