«Ադրբեջանի քայլերը միջազգային հարթությունում իռացիոնալ է լինում:
Նյութ էր տարածվել այն մասին, թե ինչպես են ադրբեջանցիները մարդկանց հավաքում, նրանց փող առաջարկում, որպեսզի «Եվրատեսիլում» իրենց մասնակցի օգտին քվեարկեն»,- այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում ասաց քաղաքագետ Նարեկ Գալստյանը: Նրա խոսքով`ռուս-ադրբեջանական հարաբերություններում խնդիրներ են առաջ եկել, սակայն փորձ է արվում վերականգնել նախկին հարաբերությունները: «Նրանք սահմանակից երկրներ են, եւ Ռուսաստանը չի կարող հենց այնպես Ադրբեջանի դեմ աշխատել, իսկ Ադրբեջանը չի կարող Ռուսաստանի շահերը հաշվի չառնել: Նրանց հարաբերությունները թշնամական չեն եղել, անկախ այն բանից, որ կոշտ արտահայտություններ են հնչել: Ռուսաստանը չի վարում հայամետ քաղաքականություն, նա վարում է քաղաքականություն` իր շահերից ելնելով»,-նշեց Գալստյանը:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ